Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուք–ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։
Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայում Թուրքիայի հետ համագործակցությունն անթույլատրելի է Ռուսաստանի համար, քանի որ դա կնշանակի թուրքերին թողնել մտնել Ուկրաինա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է։ Դա նույնն է, թե այնտեղ թողնես հենց ՆԱՏՕ-ին, ուստի, գոնե այդ նկատառումներից ելնելով՝ դա արդեն չափից ավելի վատ կլիներ։
Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Շ. Միշելի հայտարարությանը, մասնավորապես այն կետին, թե «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», նկատեց՝ այս ամենը նշանակում է, որ հայկական կողմից բանակցող չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը գնում է Բրյուսել և անում է այն, ինչ իրեն ասում են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։
Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը:
Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես նշել էինք երկու օր առաջ, հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։
Մայիսի 22-ից դադարեցվել է ռուսաստանյան էլեկտրաէներգիայի ներմուծումը Լիտվա եւ մյուս բալթյան երկրներ: Այդ մասին հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը:
«Հենց այս թեզն է, որ հույս ու հավատ է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախի ապագան տեսնում են հայկական»։
Դրվագը լայն արձագանք գտավ սոցիալական ցանցերում, մարդիկ իրավացիորեն պահանջում էին պարեկի պահվածքն ու արտաբերած հայհոյանքը նույնպես որպես հիմք ընդունել ծանր վիրավորանքի տխրահռչակ հոդվածով քրեական գործ հարուցելու համար:
Արմեն Աշոտյանը՝ բրյուսելյան հանդիպումների մասին․ ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 23-ին Երևանում հանդիպել է Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և այդ պահին շտաբում գտնվող տեղահանված շրջանների տարբեր խմբերի հետ:
ԱՄՆ-ի զինվորականները կմիջամտեն Տայվանի վրա հարձակվելու դեպքում, չնայած այն բանին, որ Վաշինգտոնն առաջվա պես կողմնակից է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
«Նրա ուզելով կամ չուզելով չի. նրան օժանդակել են, որ նա գա և անի այն, ինչ հիմա անում է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն իրենով չունի ո՛չ ուղեղ, ո՛չ փորձ, ո՛չ ռեսուրս, և ո՛չ էլ համապատասխան հմտություններ, որ ինքնուրույն որոշի ու կարողանա վեկտոր փոխել: Փողը տվել են, ասել են՝ այս, այս բաները կանես, այս ու այս բաները՝ կանես: Մարդը քանի՞ գլխանի է, որ գնա ու սկսի ՀԱՊԿ-ում մատ թափ տալ. դա կարող է լինել միայն մի պարագայում, երբ նա ուղիղ հրահանգվել է և թիկունքում ունի ուժեր, որ նրան պաշտպանելու են վատ զարգացումների դեպքում»:
Հայաստանում մայիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք:
Ուկրաինայում մահացել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։
ՀԳՊԱ ուսանողուհու ակցիան՝ ակադեմիայում։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շառլ Միշելի հայտարարությունից հստակ երևում է, թե ինչպես է ոմն մի անբարո կապիտուլյանտ հանձնում քո հայրենիքը, և առաջիկա շաբաթներում ինչպես է տեղի ունենալու հանձնում-ընդունումը:
«Պոլիկլինիկաների մասով մենք երևի բավականին ժամանակ ենք կորցրել, բայց, այնուամենայնիվ, սկսել ենք փոփոխությունները, և ամենակարևորն այն է, որ նաև շենքային պայմանները բարելավենք, որպեսզի քաղաքացիներին, բացի տեղեկանք տալուց, ծառայություններ մատուցենք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Ուրեմն ինձ տալիս եք ցուցակները, որտեղ վերելակ ենք դնում, կտուր վերանորոգում. Քաղաքապետ:
Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։
Որտե՞ղ է ձեր այլընտրանքը
49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Էն, որ մտքում հաշվում էին՝ 1,2,3, փչում-թողնում, դա էլ չկա. Հայկ Սարգսյանը՝ գծանշումների մասին։
Այսօր ընդդիմադիրների՝ մետրոյում իրականացված անհնազանդության ակցիաների ժամանակ տհաճ միջադեպ արձանագրվեց Մետրոյի «Երիտասարդական» կայարանում: Ակցիայի մասնակիցները գնացքի վագոններից մեկի վրա փակցրեցին Արցախի դրոշը, ինչից հետո երիտասարդ մի տղա սկսեց քերել այն: Նրան ջանասիրաբար միացավ «Երիտասարդական» կայարանի մի կին աշխատակից, բայց դա ամենը չէր:
Փաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին։
Կանադայի երկու ամենախիտ բնակեցված նահանգներում՝ Օնտարիոյում եւ Քվեբեկում, մայիսի 21-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով առնվազն ութ մարդ է զոհվել եւ ավելի քան 50 հազարը՝ զրկվել էլեկտրականությունից:
Չէ, ինչ-որ բան խառնում եք, պարոն Ջհանգիրյան. Հրաչյա Սարգսյան: