Բաժիններ՝

Պետք է արտոնյալ պայմաններ տրվեն. ՀՀ քաղաքացու համար պետք է ավելի հեշտ լինի անշարժ գույք ձեռք բերելը, քան արտասահմանցու. Անշարժ գույքի գործակալության տնօրեն

Երևանում վաճառվող բնակարանների գները բարձրացել են: Կենտրոն վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ի գինը գերազանցել է 1400 դոլարը: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները 1 քմ համար փետրվարին կազմել է 490.000 դրամ, մարտին՝ 506.000, Քանաքեռ-Զեյթունում 361.000-ի փոխարեն՝ 372.000, Նուբարաշենում 191.000-ի փոխարեն՝ 197.000 դրամ, և այլն:

«Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում ակտիվ է: Բոլոր հատվածներն էլ իրենց գնորդներն ունեն: Գնորդների մի մասը կենցաղային պայմաններն է բարելավում, մի մասն էլ որպես կապիտալ է գնում: Շատ են գնորդները, ովքեր խնայողություններ ունեին, որ չէին կողմնորոշվում՝ դրամով պահեն, թե դոլարով կամ ռուբլիով, գումարը ներդնում են կապիտալի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը:

Նրա խոսքով, քանի որ կա բնակարանի պահանջարկ, լավ կլինի, որպեսզի լինեն պետական ծրագրեր:

«Օրինակ՝ ՀՀ քաղաքացու համար պետք է արտոնյալ պայմաններ տրվեն, որպեսզի քաղաքացին իր պետությունում իրեն կարևոր զգա: Իր համար ավելի հեշտ լինի անշարժ գույք ձեռք բերելը, քան արտասահմանցու: Այո, օտարերկրացու համար պետք է բարդություններ լինեն, բայց ոչ քո քաղաքացու դեպքում: Երիտասարդներին պետք է ուշադիր լինեն, մաքսիմում պայմաններ ստեղծեն: Ինչքան լավ կլիներ, որ օրենք լիներ, երիտասարդներին բնակարան վաճառվեր 1 տոկոսով, և պարտավորություն լիներ, որ մարդիկ 15 տարի չբացակայեն երկրից, իսկ եթե պայմանը խախտեն, ապա տոկոսները կգումարվեն: Այս պարագայում շատ մարդիկ հարմար գներով ձեռք կբերեին բնակարան, կմնային Հայաստանում, շրջանառություն կապահովեին»,- նշեց անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրենը:

Անդրադառնալով շուկայում վարձակալությամբ տրվող բնակարանների բարձր գների պահպանմանը՝ նկատեց. «Այս պահին, քանի դեռ գալիս են ռուսները, վարձով բնակարանների բարձր գները պահպանվում են: Ճիշտ է, սկզբնական շրջանի պես չէ, այն ժամանակ տագնապ էր, որովհետև միանգամից բարձրացան գները, ինչն անսպասելի ու աննախադեպ էր: Հայաստանում նման բան չէր եղել: Գները բարձրացան, ու տեղեր կա, որ կրկնակի: Ընթացքում շուկան հարմարվեց, նոր գույքեր սկսեցին վարձակալության հանձնվել: Անցած տարվա համեմատ՝ վարձակալության շուկայում գնաճ կա, ինչը, կարծում եմ, պահանջարկի հետ համեմատած նորմալ է, սակայն տեղացիների համար է ահագին բարդություններ առաջացնում: Եթե համեմատենք հիպոթեքային վարկի վճարումը և վարձակալության արժեքը, գրեթե նույն բանն է գալիս: Ենթադրենք՝ այսօր 60.000 դոլարանոց տուն եթե մարդը վերցնի, հիպոթեքի գումարը 200-250.000 դրամ է կազմելու մեկ ամսվա համար, ուղղակի այստեղ խնդիր է կանխավճարը կամ եկամուտների մաքուր լինելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս