Մենք շենք չենք գրավելու, շենքերում իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գտնվում են խորհրդարանում՝ հնչեցնելու իրենց պահանջը:

«Մենք այդ ընթացքում շատ կազմակերպված կարգուկանոնով կառաջանանք դեպի խորհրդարանի մոտ: Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու: Ինչո՞ւ շենք չենք գրավելու, որովհետև շենքերում այլևս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Ուրեմն՝ որևէ սադրանքի չպետք է տրվեք»,-ընդգծեց նա:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը փորձելու է դիմել սադրանքների. «Նիկոլին բոլորդ ճանաչում եք. փորձելու է դիմել սադրանքների, փորձելու է ոստիկանությանը, զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ՝ սադրանքներ սարքելով, հույս ունենալով այս շարժումը կկոտրի: Հետևաբար, մենք ինչպես առաջին օրը պայմանավորվել ենք և դուք տեսաք՝ պլանավորված աշխատանքի արդյունքում մենք հիմա որքա՜ն շատ ենք, րոպե-րոպե շատանալու ենք, շատ կարճ ժամանակ հետո հասնելու ենք սրանց հեռացմանը:

Հետևաբար, կազմակերպված, կարգուկանոնով մեր պայքարը տանում ենք առաջ: Ես գնալու եմ առջևից, որևէ մեկը ինձանից առաջ չանցնի: Գնալու ենք կազմակերպված, որտեղ պետք լինի՝ կկանգնենք, մեր ձայնը կհասցնենք խորհրդարանին և կներկայացնենք իր հրաժարականի պահանջը, այնքան բարձր, որ խորհրդարանի բոլոր ՔՊ-ականները լսեն և հասկանան՝ իրենց հեռանալու ժամանակն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս