Նիկոլ Փաշինյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմության բոլոր մտավախությունների իրականության հավաստիքն այսօր ԱԺ ամբիոնից կապիտուլյանտի խոսքերն էին։
Նախքան ընտրությունները, այդ կանխատեսումը շատերի համար աբսուրդ էր թվում, մտածելով, որ երբ Նիկոլն ու իր թիմը, այսպես խայտառակ ձևով հանձնեցին Արցախը, այլևս շանս չունեն կրկին կառավարություն ձևավորել, այն էլ մեծամասնության կառավարություն: Բայց դե դա տեղի ունեցավ:
ՀՀ Կառավարությունից Արցախին տրված գումարները նպատակային չեն օգտագործվում. Վիգեն Խաչատրյան:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
Որքա՞ն գումար է հատկացվել Արցախի Կառավարությանը, ինչի՞ վրա է այն ծախսվել. Մհեր Գրիգորյանի զեկույցը։
Նախ ասեց, որ Արցախի կարգավիճակը մեզ համար էլ առաջնային չի, ինչն, ըստ տրամաբանության, նշանակում է, որ դեմ չեն Ադրբեջանի կազմում լինելուն, հետո ասեց, որ միջազգային հանրությունը մեզ ասել է Արցախի հարցում պլանկան իջացրեք, այսինքն՝ նոր զիջումներ:
ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ հայ-թուրքական օրակարգին:
«Տարբեր համայնքներում քաղաքացիները մեզ մի հարց են տալիս, որը միշտ կրկնվում է, խոսքը վերաբերում է պետությունից թալանած գումարների վերադարձին, և քաղաքացիները անընդհատ հնչեցնում են, որ իրենք դժգոհ են թալանի վերադարձի տեմպերից»,- այսօր խորհրդարանում հայտարարեց իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը: Ապա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման տեմպերի և որակի մասին:
Երկու քաղաքացի է տուժել ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:
Նախաձեռնության հեղինակները կրկին ՀՀԿ-ական և Դաշնակցական երիտասարդներն էին, ինչպես նաև մի շարք պատգամավորներ:
«Խնդիրն այն չէ, որ ես կամք չեմ ցուցաբերել և մարդկանց հետ չեմ խոսել, խնդիրն այն է եղել, որ պետք է խոսեի՝ մարդկանց համոզելու համար, երկրորդ տարբերակը կա, որ պետք է խոսեի, այդ թղթերը հանեի՝ ցույց տայի, ասեի՝ դե, էս է, ժողովուրդ ջան, հիմա պետք է գնամ՝ ստորագրեմ, որովհետև ուրիշ տարբերակ չկա»։
ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի համար խորհրդանշական է տեսարանը, երբ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների սեղաններին տեղադրված են Արցախի դրոշները, սակայն դրոշ տեղադրողները չկան: Իշխանական պատգամավորն իր ընդդիմադիր գործընկերների սահմանամերձ համայնքներ ու Արցախ այցելության գաղափարը որակեց պատասխանատվությունը չկիսելու փորձ՝ զուգահեռներ անցկացնելով պատմության հետ:
Հայաստանում սկիզբ առած Արցախի պետական խորհրդանիշի՝ ՀՀ տարբեր բնակավայրերում տեղադրման գործընթացը շարունակվում է: Այսօր Արցախի Հանրապետության պետական դրոշը բարձրացվեց Սյունիքի հարավում՝ Ագարակ համայնքում: Դրոշը տեղադրեցին ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական երիտասարդները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհրաժեշտ մակարդակով են ուսումնասիրվել բացթողումները, որոշ տեղերում նաև սխալները՝ պատերազմի ժամանակ, և արդյո՞ք անհրաժեշտ մակարդակով ենք պատրաստվում հավանական լայնածավալ անցանկալի իրողություններին, որն ինքը չի բացառում:
Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի. Փաշինյան։
Ղարաբաղի կառավարության կազմում կան մարդիկ, որոնք վտանգում են Ղարաբաղը, պետք է տեղ չգտնեն այդ կազմում. Վիգեն Խաչատրյան։
Իլյուզաներ պետք է չունենանք. պետք է սկսենք խոսել բաների մասին, որոնց մասի չենք խոսել. Փաշինյան։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքները:
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Ուկրաինային հարյուրավոր միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:
Կառավարությունը կրկին «շոկային օպտիմիզմի» մեջ է
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ օրերս պլանավորում է նոր հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ապրիլի 13-ին այդ մասին նա հայտնել է France 2 հեռուստաալիքի եթերում:
Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արեւմուտքում։ Արդյունքում Կովկասը “Նոր Ուկրաինա” դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը’ “Նոր Մարիուպուլի”-ի (Ադրբեջանն էլ):
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի՝ Հայաստանա այցելելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, որ մեր այսօրվա աղետի հիմնական պատճառը 2018-ն էր։
«Որոշ վայ ընդդիմադիր ուժեր փորձում են մեր ժողովրդի մեջ սերմանել այն թյուր միտքը, թե իբր ժողովրդավարությունը և անվտանգությունը պետք է հակադրվեն իրար, այլ կերպ ասած՝ եթե ընտրել ենք ժողովրդավարությունը, դրանով իբր զիջում ենք անվտանգությունը: Ես կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը սրա մասին»,- այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: