Արցախում էլ պետք է  լինեն համապատասխան վերահսկողական մեխանիզմներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքները:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց` «2021թ. Արցախում իրականացվել են երկու տասնյակից ավելի  ծրագրեր, միջոցառումներ՝ Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սոցիալ-տնտեսական վերականգնման ուղղությամբ, որի ընդհանուր բյուջեն կազմել է 136 միլիարդ դրամ: Արդյո՞ք մենք բավարար և անհրաժեշտ գործիքակազմ ունենք՝ վերահսկելու այդ խոշոր դրամական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ, և ինչպիսի՞նն են այդ վերահսկողական մեխանիզմները»:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Իհարկե, այդ հարցը բարձրացրել ենք Արցախի մեր գործընկերների նկատմամբ և վերահսկողության որոշակի մեխանիզմներ սկսել ենք ներդնել, բայց չեմ կարող ասել, որ ամբողջական են:

Հարցը, մեծ հաշվով, կա: Մենք մեր բյուջեի նկատմամբ ինչ վերահսկողական մեխանիզմենր ունենք, կարծում եմ, որ Արցախում էլ պետք է  լինեն համապատասխան վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի դա շահարկումների տեղիք չտա: Այս պահին կարող եմ ասել, որ բավարար չափով չունենք, բայց աշխատում ենք Արցախի գործընկերների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս