Մակրոնը հայտարարել է, որ մոտ օրերս պլանավորում է կրկին բանակցել Պուտինի և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ օրերս պլանավորում է նոր հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ապրիլի 13-ին այդ մասին նա հայտնել է France 2 հեռուստաալիքի եթերում:

«Մոտ օերերս ես կրկին հեռախոսով կբանակցեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը, որն այժմ երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն է քվեարկության դրել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:

Նաեւ Մակրոնը հայտարարել է, որ գործադրում է բոլոր ջանքերն՝ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման եւ այնետղ խաղաղության վերականգնման համար: Ըստ որում նա չի համաձայնվել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքին, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» է թվում՛ «Անհրաժեշտ է այսօր շատ զգույշ լինել տերմինների հարցում, որովհետեւ խոսքը եղբայրական ժողովուրդների (ռուս եւ ուկրաինացի – ծանոթ. խմբ.) մասին է»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին:

«Ես ցանկանում եմ այսուհետեւ էլ փորձել դադարեցնել այդ հակամարտությունը եւ վերականգնել խաղաղությունը: Չեմ կարծում, թե բառերի էսկալացիան ծառայում է այդ նպատակին»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը: Ապրիլի 12-ին Բայդենը լրագրողներին հայտարարել է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն «ցեղասպանություն» են թվում, ըստ որում նա հավելել է, որ տեղի ունեցողի գնահատականը պետք է տան իրավաբանները:

Մակրոնը փետրվարի 7-ին այցելել է Մոսկվա՝ ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների համար: Հաջորդ օրը Ֆրանսիայի ղեկավարը եղել է Կիեւում: Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնը եւ Պուտինը կանոնավոր հիման վրա վարում են հեռախոսազրույցներ: Վերջին շաբաթներին դրանց թիվը հասնում է իննի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս