ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն չունի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ Հայաստան այցի մասին. news.am

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի՝ Հայաստանա այցելելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի։

«Այս պահին այդ մասին տեղեկություն չունենք»,– ի պատասխան NEWS.am-ի հարցմանը՝ տեղեկացրել են ԱՄՆ դեսպանատնից։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆելը։ Այցը հաջորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը։ Ըստ լրատվամիջոցների՝ առաջիկայում նախատեսվում է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցը Հայաստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930