Բաժիններ՝

Կորպորատիվ օգտատերերին գրոհում է BlackCat նոր վտանգավոր ծածկագրիչը

ALPHV խմբավորումը, որը նաև հայտնի է որպես BlackCat, ստեղծել է նոր վտանգավոր ծածկագրող-շորթող BlackCat ծրագիրը, որն ուսումնասիրվել է «Կասպերսկի» ընկերության փորձագետների կողմից:

Ընկերությունը հայտնում է, որ BlackСat ծածկագրիչի ստեղծողներն առաջարկում են իրենց ծառայությունները Ransomware-as-a-Service (RaaS) սխեմայով, այսինքն՝ այլ չարագործներին տրամադրում են հասանելիություն իրենց ենթակառուցվածքին ու վնասակար կոդին՝ փրկագների տոկոսների դիմաց: Բացի այդ, նրանք, հավանաբար, իրենց վրա են վերցնում զոհի հետ բանակցությունները։ Այսպիսով, օպերատորին մնում է հասանելիություն ստանալ կորպորատիվ միջավայրին։ Այնպես որ BlackCat-ի մշակումները կիրառվում են աշխարհով մեկ տարբեր չափերի ընկերությունները գրոհելու համար։

«BlackCat-ը գրված է Rust լեզվով, ինչի շնորհիվ չարագործներին հաջողվել է հասնել որոշակի միջհարթակության. վնասբեր ծրագրի տարբերակները գոյություն ունեն և՛ Windows-ի, և՛ Linux-ի համար։

Բացի այդ, նրանք օգտագործում են Fendr ուտիլիտը, որը ծառայում է վարակված ենթակառուցվածքից տվյալների կորզման համար: Այդ գործիքի օգտագործումը հանգեցնում է այն մտքին, որ BlackCat-ը կարող է պարզապես լինել BlackMatter, նախկինում Fendr, որը նաև հայտնի է որպես ExMatter, խմբավորման ռեբրենդինգը,  և այդ գործիքը օգտագործվել է միայն նրանց կողմից», – նշում են փորձագետները:

BlackCat ծածկագրիչով գրոհի է ենթարկվել մի հարավամերիկյան արդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է օգտակար հանածոներով և շինարարությամբ, ինչպես նաև մերձավորարևելյան կազմակերպության հաճախորդները, որը տրամադրում է գործիքներ ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համար:

Փորձագետների անհանգստությունն է առաջացնում արդիականացումը, որին ենթարկվել է Fendr գործիքը։ Այժմ այն կարողանում է ավտոմատ կերպով կորզել ֆայլերի շատ ավելի լայն սպեկտր՝ համեմատած BlackMatter խմբավորման կողմից դրա կիրառման նախորդ դեպքերի հետ։ Այն օժտվել է արդյունաբերական դիզայնի և հեռավար հասանելիության գործիքների համար հավելվածների կողմից օգտագործվող ընդլայնումներով ֆայլեր գտնելու ունակությամբ: Սա կարող է նշանակել, որ վնասաբեր ծրագիրն ստեղծողները թիրախավորում են արդյունաբերական միջավայրերը:

Որպեսզի ընկերությունները չկորցնեն կարևոր տեղեկատվությունը, փորձագետները խորհուրդ են տալիս պաշտպանել բոլոր կորպորատիվ սարքերը հուսալի լուծումների օգնությամբ և աշխատակիցներին պարբերաբար սովորեցնել տեղեկատվական անվտանգության կանոնները: Նրանք գտնում են, որ այժմ, երբ Ransomware-as-a-Service առաջարկների աճի շնորհիվ ծածկագրիչների օգնությամբ գրոհների քանակն աճում է, կարևոր է, որ յուրաքանչյուր ընկերություն ունենա այդ սպառնալիքից պաշտպանվելու հստակ բազմամակարդակ ռազմավարություն:

BlackCat-ի մասին ավելի մանրամասն տեխնիկական տեղեկատվություն՝ կոտրելու ցուցիչների հետ միասին, կարելի է գտնել Securelist բլոգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս