
Հայ շախմատիստները մասնակցել են «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարին

Հունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից:
Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում:
Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը վաստակեց 5,5 միավոր և լրացրեց միջազգային վարպետի իր առաջին նորման: Տիգրանը նաև 106,8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:
Արեն Մնացականյանը վաստակեց 5 միավոր և 98 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: Այս արդյունքով Արենը հաղթահարեց վարպետության թեկնածու դառնալու համար անհրաժեշտ 2200-ի վարկանիշային շեմը:
Մրցաշարի Բ խմբում Ալեն Հակոբյանը վաստակեց 6,5 միավոր և բարելավեց իր միջազգային վարկանիշը 123,6 կետով:
Դավիթ Մելքոնյանը վաստակեց 5,5 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը 10 տարեկանների պայքարում:
Մրցաշարի Գ խմբում Արամայիս Ավթանդիլյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Մրցաշարի Դ խմբում հաղթող ճանաչվեց Ռուբեն Ղարագյոզյանը, ով վաստակեց 7.5 միավոր: