Բաժիններ՝

Պորտուգալացի ֆուտբոլիստը միացել է Արսեն Զախարյանին «Ռեալ Սոսյեդադում»

Պորտուգալացի վինգեր Գոնսալու Գեդեշը պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Անցած մրցաշրջանում Գեդեշը հանդես է եկել անգլիական «Վուլվերհեմփթոնում»՝ մասնակցելով 33 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի հեղինակ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Մինչ այդ նա խաղացել է նաև «Բենֆիկայում», «ՊՍԺ»-ում, «Վալենսիայում» և «Վիլյառեալում»։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Գեդեշն անցկացրել է 32 խաղ և խփել 7 գոլ։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 11-րդ տեղը։ Թիմում հանդես է գալիս նաև արմատներով արցախցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս