Բաժիններ՝

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննության ավարտից

Անծանոթ տղամարդն առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են միջամտած, տարածքում գտնվող անձանց կողմից:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ վերոնշյալ տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 44-198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս