Ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ մինչև ս.թ. մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Բանյո քաղաքում հիշատակի արարողություն է կազմակերպվել, որին ներկա են եղել քաղաքապետը և այլ քաղաքական գործիչներ:
«Ազգային ժողովում ապրիլի 14-ին Կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով. «Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»:
Այսօր լրանում է 4-րդ տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նիկոլիզմով տառապող ներքին թշնամու կողմից սրիկայաբար խաբված, դուրս եկավ փողոց ու կործանման տարավ իր երկիրն ու իր զավակներին։
Երևանում այսօր երեկոյան անցկացվելիք Ջահերով երթին կմիանա նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Երթը կկրի «Զարթնի՛ր, լաո՛, և միացի՛ր ջահերով երթին» խորագիրը:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
Ռուսաստանի Դաշնությունում Մալայզիայի դեսպանատունը ֆինանսական խնդիրների է բախվել ՎՏԲ բանկի դեմ արևմտյան պատժամիջոցներից հետո, արգելափակվել են արտարժութային հաշիվները։
Արցախի հսկայական դրոշը՝ Կասկադ համալիրի հարթակում:
Լռության օրը, որի ընթացքում արգելված է քարոզարշավներ անցկացնել, Ֆրանսիայի ամբողջ տարածքում կմեկնարկի ապրիլի 23-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ: Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 24-ին:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները։
Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։
ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի անդամներն այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։
Ռուսաստանն անօդաչու թռչող սարքից թունավոր նյութերի կիրառմամբ հարձակում է իրականացրել Ուկրաինայում ռուսական զորքերի դիրքերի վրա։ Այդ մասին շաբաթ հայտարարել է ՌԴ ՊՆ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մոտ 30 մարդ է գտնվում Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու ափերի մոտ խորտակվող «Կաձու Վան» զբոսանավում:
Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ:
Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում տեղի ունեցած պայթյունի և մարդկանց տարհանման մասին տեղեկատվությունը չի հաստատվել:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Համաշխարհային բանկը 4,8 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային երկրի վերականգնման համար։
Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ:
Ի՞նչ է ստացել կառավարության ծրագրի կատարումից հասարակությունը
ՌԴ Օրենբուրգի մարզի Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատում ապրիլի 23-ին պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանում ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 822 դեպք, որից 410 հազար 548-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Երեկ երեկոյան Արցախի Սանասար (Կուբաթլու) շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1993 թվականին ծնված Բեյբալի Նասիբովը:
Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ:
Ուրեմն միացեք սիրելիներ, մի հապաղեք, դուրս եկեք պայքարի, որպեսզի միասին հեռացնենք այս ազգակործան հրեշին և իր թրքամոլ ոհմակին, մաքրենք մեր տունն ու լծվենք մեր երազած հայրենիքի կառուցմանը, ու վստահ եմ, որ իմ Հայկը, իր ընկերները, մեր բոլոր հերոսները, մեր անմեղ նահատակները մեզ երկնքից կաջակցեն: Շնորհակալություն
Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի։
Այս պահի դրությամբ Մոսկվան եւս զգուշավոր բառամթերքով է խոսում «խաղաղության պայմանագրի» մասին՝ փորձելով այդ գործընթացի վերահսկողությունը պահել իր ձեռքում: Պարզ է՝ հիմքում իրենց շահն է, մեծագույն հարցը մնում է, թե որտեղ է եւ ինչու չկա մեր շահն արտացոլված որեւէ տեղ:
Մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը: