«Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի։
Երթն այսուհետ վերածվելու է ոչ այնքան հիշատակի արարողության, այլ իրական համազգային քաղաքացիական ակցիայի, որով մենք մեր ուղերձն ենք փոխանցելու Թուրքիային, Ադրբեջանին և նրանց դաշնակից ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությանը առ այն, որ Հայաստանի ու հայության շահերը պաշտպանող ազգ կա։
Սա է պատճառը, որ ես, իմ ընկերներն ու գործընկերներն առանց որևէ կուսակցական պատկանելիության լինելու ենք երթի ջահակիրների շարքերում, որովհետև հայրենիքն ու պետությունը ավելի բարձր են, քան ցանկացած այլ պատրվակ ու արդարացում։
Կհանդիպենք երթին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում։
Ո՛չ թուրքական ֆաշիզմին,
ո՛չ փաշիզմին,
սատար կանգնենք Հայաստանին»։