
«Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովում ապրիլի 14-ին Կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով. «Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»:
Ակնհայտ է, որ դա արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար:
Իրականում, Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է` ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի:
Հետևաբար, Կառավարության ղեկավարի այդ ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր` «Զորքերը հայելային հետ քաշելու» իր մոտեցման աղետալի հետևանքը քողարկելու և ապագայում նման հնարավոր զարգացումների դեպքերում մարդկանց դժգոհությունները կանխելու նպատակով:
Այսինքն՝ այս հարցում ևս քաղաքական շահերը, պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ»: