Թուրքական փողերով մեզ պառակտում են. քաղաքացի
Բա թոշակառուների թոշակները ինչո՞ւ չեն ավելացնում. եղած լավն էլ քանդեցին. քաղաքացի Հակոբյան Գայանե
Գործակալությունը նշում է, որ ներկայիս համաձայնագիրն իրենով նշանավորում է De Beers-ի վերադարձն Անգոլա 20-ամյա ընդմիջումից հետո: Անգոլան չափերով ալմաստների երկրորդ արտադրողն է Աֆրիկայում Բոտսվանայից հետո: Մինչեւ կորոնավիրուսի համավարակն Անգոլան տարեկան արդյունահանել է 9 միլիոն կարատից փոքր-ինչ ավելի ալմաստ:
Հարկ է նշել, որ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, որ՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Շնորհակալ ենք վրանի տեղադրման համար. Նվեր Կիրակոսյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 20-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունն ապրիլի 15-ին որոշում է ընդունել, որով, իբրև, բանակի արդիականացման և վերազինման նպատակով վաճառքի է հանվում Պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքը։
Հենց հիմա: Ազատության հրապարակում․ ՈւՂԻՂ
ԵՄ-ի մի շարք երկրներ առաջարկում են դադարեցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը, արգելել ռուսական նորությունների հեռուստաալիքները, դադարեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալը և նոր պատժամիջոցներ սահմանել իբր «Կրեմլի հետ կապված» ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ:
Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2022 թվականի մարտի 31-ին, զգալիորեն ավելացել է մեկ տարի առաջվա ցուցանիշի համեմատությամբ: Մասնավորապես, ճապոնական ապրանքների արտահանումը ՌԴ ավելացել է 37,4 տոկոսով, իսկ Ռուսաստանից ներմուծումն աճել է 68,5 տոկոսով:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը պետական բյուջեի վրա արժեցել է 18 մլն 348 հազար դրամ։ Գումարը ներառում է ավիատոմսը, օրապահիկը և հյուրանոցային ծախսերը։ Ավիատոմսի և հյուրանոցի համար ընդհանուր վճարվել է 17 մլն դրամ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների լարվածությունն անասելի մակարդակի էհասել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո: Այդ մասին ապրիլի 19-ին գրել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց:
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանեց Նիժնի Նովգորոդ։
Վախենում եմ, որ մի օր մեզ մոտ մոդայիկ դառնա ոչ թե անգլերենը, այլ թուրքերենը. Լիլիթ Թումանյան:
Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն:
Ի՞նչ վերջնական պայմանավորվածության մասին են Փաշինյանն ու Պուտինը խոսել, որ հայտարարությունում չկա
Հոլանդական ստորաբաժանումը պետք է ամրապնդի ՆԱՏՕ-ի դիմադարձման ներուժը Ռումինիայում գտնվելու եւ այնտեղ զինվարժանքներին մասնակցելու միջոցով:
Մենք Թուրքիայի հետ սահմանները կարող ենք բացել միայն այն ժամանակ, երբ հզորանանք. Արարատ Կոստանյան:
Թուրքիան իր գործողությունները համաձայնեցնում է Ադրբեջանի հետ:
Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 18–ին մի հոդված է գրել, որը վերնագրված է «Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց»։ Հոդվածից ակնհայտ է. Վարդան Օսկանյանը շատ պարզ գիտակցում է, որ Արցախում տեղի ունեցած աղետի եւ հնարավոր նոր աղետալի զարգացումների համար հատուցման պահը մոտենում է։
«Ադրբեջանն արագացված տեմպերով շարունակում է Լաչինի միջանցքի այլընտրանքի կառուցումը». արդեն մի քանի շաբաթ է՝ այս տեղեկությունն ակտիվ տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցներում:
Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ին՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերն Արմավիրին կապող ճանապարհը, այսօր ևս շարունակում են ակցիան՝ պահանջելով հարցն այնպես լուծել, որպեսզի 60-70 տոննա ավազով բարձված բեռնատարները չանցնեն նոր վերանորոգված ճանապարհով կամ դադարեն նման ձևով երթևեկել ու չփչացնեն ասֆալտը:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արևմուտքը գեներացնելով Ադրբեջանի հետ խախաղության պայմանագրի կնքման ու Արցախի հարցի վերջնական լուծման, այսինքն՝ այն Ադրբեջանի կազմում թողնելը, հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը: Հիմա դրանում ո՞վ է մեղավոր:
Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը լավ առիթ է վերլուծելու համագործակցության անցած ճանապարհը, նախանշելու առաջիկա անելիքները:
ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարեց. «Եթե Շուշին չհանձնեինք…»: Այսինքն, խոստովանեց, որ Շուշիի հանձնումը թշնամուն նախապես էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա Հայոց կողմից միակամ որոշում էր, որը կարելի է որակել որպես դավադրություն ՀՀ պետականության նկատմամբ: Այդ որոշման իրականացմանը մասնակցել են հայկական կողմի բարձրաստիճան սպաներ, որոնք գիտակցել են, որ իրենց արարքը դավաճանաություն է, սակայն կամա թե ակամա կատարել են իրեն գերագույն հրամանատար հռչակած վարչապետի գաղտնի հրահանգը:
Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի մոտ իրար են բախվել «Ֆորդ», «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փրկարարները տուժածին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրատական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու կարգադրագիր է տվել: Այդ մասին ասված է դատական ատյանի՝ ապրիլի 20-ին տարածված հայտարարության մեջ։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ բոլոր հնարավոր օղակներին դիմելուց հետո ստացանք վերջնական հավաստում, որ մինչև երեկո հացադուլ անող Արթուրն ու Նվերը կունենան վրան: Ի դեպ, տղաներն այսօր 19:30-ին հրավիրում են բոլորիս Ազատության հրապարակ քննարկման: Նրանց ուզածը մեծ բան չի՝ համախմբում հանուն հայրենիքի: