«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տեղեկություններ, որոնք հաստատեցին մեր երեկվա հրապարակումն այն մասին, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծագիրը:
Եվ այսպես, թուրքալեզու քոչվոր ցեղերի ներկայացուցիչ, ոմն Թուրալ Ալլահվերդիևը հայտարարել է, որ «Աշխարհի ադրբեջանցիների» վեցերորդ համագումարը տեղի է ունենալու կա՛մ Երևանում, կա՛մ իրանական Թավրիզում, քանզի, ըստ թուրքալեզու քոչվոր ցեղերի պետական հայեցակարգի՝ թե՛ Երևանը, թե՛ իրանական Թավրիզը հանդիսանում են «ադրբեջանական տարածքներ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Պետական բյուջե այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է:
ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի ներկայացուցիչները Հոնոլուլուում (Հավայիի նահանգ) կայացած կոնսուլտացիաներում անհանգստություն են հայտնել Չինաստանի եւ Սողոմոնի Կղզիների կողմից անվտանգության ոլորտում համագործակցության պարփակ համաձայնագրի ստորագրումից:
Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Ապրիլի 22-29-ը Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։
Հայտարարության 29-րդ և 30-րդ կետերով Նիկոլը կարևորել է հայ-թուրքական հարաբերություններն ու «3+3» տարածաշրջանային ձևաչափը: Մի բան, որի վերաբերյալ ՀՀ կապիտուլյանտ կառավարությունը չունի ոչ մի պատկերացում, առավել ևս` հիմնավորում: Ոչ ոք չգիտի, թե դա ում է պետք:
Ապրիլի 20-ին, ժամը 05։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախլաթյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել:
Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաեւ Արցախից են միացել:
Հունիսին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
11:00-16:00 Գյումրի քաղաք՝ Վարդբաղ և Խաչքար թաղամասեր, «Ռանչո» համալիր:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով հետախուզվողներ՝ երևանցի 31-ամյա տղամարդն ու Նորատուսի 25-ամյա բնակչուհին թաքնվում են մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանի մոտակա տներից մեկում։
Եվրամիությունը պլանվորում է ստեղծել հատուկ հիմնադրամ՝ նախատեսված Ուկրաինայի վերականգնման գործընթացի ֆինանսավորման համար: Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Շվեդիայի կառավարությունը մտադիր է երկրի միգրացիոն վարչությանը տրամադրել 9,8 միլիարդ կրոն (ավելի քան 1 միլիարդ դոլար)՝ ուկրաինացի փախստականների ընդունման հետ կապված ծախսեի համար: Այս թվերը բովանդակում է գարնանային բյուջեի՝ ապրիլի 19-ին ներկայացված նախագիծը։
7 տարի հետ՝ 2029 թվականին, 340 մետրանոց աստերոիդը, որին գիտնականներն անվանել են Ապոֆիս, կանցնի Երկրին հարաբերական մոտիկությամբ։ Այն համարվում է պոտենցիալ վտանգավոր. թեև այն հաստատ չի դիպչի մոլորակին, սակայն ուղեծրում գտնվող գեոսինխրոն կայանքների հետ շփման վտանգ կա:
Պետանվտանգության ծառայությունը նաև հայտնում է, որ ներկայումս Սիրիայում Վրաստանի 15 քաղաքացի կա և նրանց ընտանիքների անդամները, որոնք կռվում են ահաբեկիչների կողմից։ 2021-ին հանրապետությունում ահաբեկչության ֆինանսավորման ոչ մի դեպք չի գրանցվել։
Էնտուզիաստները հույս ունեն արհեստական ինտելեկտն այնքան հավատալի դարձնել, որ օգտատերը չի նկատի, որ մարդու հետ չի խոսում:
Խոզի ազդրը՝ առանց կաշին հեռացնելու, լավ լվանալ: Դնել թասի մեջ, վրան սառը ջուր լցնել, թողնել 1 ժամ:
Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմում Ջեք Նիկոլսոնի կերտած կերպարը կոտրում է դուռը, վաճառքի է հանվել ԱՄՆ-ում: Այս մասին ապրիլի 18-ին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով Gotta Have Rock and Roll աճուրդի տունը:
Լուսանկարի գետնին ընկնելը վատ նշան է, որին հավատում են շատերը: Այս սնահավատությունը որտեղից է առաջացել՝ ոչ ոք չգիտի, բայց եթե դա ճիշտ լիներ, մարդիկ աշխարհում շատ ավելի քիչ կլինեին, քանի որ օրական պատահաբար կամ դիտավորյալ վայր են ընկնում միլիոնավոր լուսանկարներ:
Ռուս ականավոր գրող Ալեքսանդր Պուշկինի առաջին ժողովածուն ապրիլի 21-ին գրական հիմնադրամում աճուրդի կհանվի 6 միլիոն ռուբլի մեկնարկային գնով։ Այս մասին հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։
«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նման իրավիճակ նախկինում ևս եղել էր: Կորոնավիրուսն իր տնտեսական բացասական ազդեցությունն ուներ համաշխարհային տնտեսության վրա, իսկ այդ ֆոնդերի գումարներն արժեթղթերի տեսքով որոշակի ակտիվների մեջ էին դրված»,- անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակի ավարտին կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակիցների գումարների եկամտաբերության նվազման մասին ահազանգերին՝ հիշեցրեց ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը: