
Դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու կարգադրագիր է տվել

Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրատական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու կարգադրագիր է տվել: Այդ մասին ասված է դատական ատյանի՝ ապրիլի 20-ին տարածված հայտարարության մեջ։
Այժմ ավստրալացուն Միացյալ Նահանգներին հանձնելու գործը, որտեղ նրան մեղասագրվում են հանցագործություններ՝ կապված ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության խոշորագույն բացահայտման հետ, եւ սպառնում է 175 տարվա բանտարկություն, կընդունի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Փրիթի Փաթելը: Ըստ որում Ասանժի պաշտպանական կողմին հնարավորություն է մնում գանգատարկում տալու Լոնդոնի Բարձր դատարան, եթե նախարարն ատահանձնման մասին որոշում ընդունի:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Անգլիայի եւ Ուելսի Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Ասանժին կարելի է արտահանձնել ԱՄՆ-ին, որը հավաստիացրել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի պնդի մեղադրյալին խիստ ռեժիմի բանտում պահելը եւ նրան թույլ կտա պատիժը կրել հայրենի Ավստալիայում, եթե նա դատապարտվի: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը 50-ամյա ավստրալացուն ընձեռել է հնարավորություն գանգատարկելու այդ վճիռը Գերագույն դատարանում: Բայց վերջինս մարտին մերժել է նրան այդ իրավունքը՝ նկատի չառնելով գործում «վեճեր հարուցող իրավական հանգամանքը»:
Ըստ որում նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հավանություն տա Ասանժի արտահանձնմանը, հազիվ թե վերջակետ դրվի այդ գործում: Ինչպես հայտնում է Փի Էյ գործակալությունը, այդ դեպքում Ասանժի պաշտպանական կողմին հնարավորություն է մնում գանգատարկում տալու Լոնդոնի Գերագույն դատարան: Տեսականորեն ավստարալացումն մնում է վճիռը Եվրոպայի մարդու իրաունքների դատարանում գանգատարկում տալու շանս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: