
Անգոլան և De Beers-ն ալմաստների արդյունահանման համաձայնագիր են ստորագրել

Անգոլայի կառավարությունը ներդրումայն համաձայնագիր է ստորագրել աշխարհում ալմաստների խորշորագույն արտադրողներից մեկի՝ De Beers ընկերության հետ՝ աֆրիկյան երկրի հյուսիս – արեւելքում ալմաստների հետախուզման եւ արդյունահանման շուրջ: Ապրիլի 20-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով De Beers-ի պաշտոնական հաղորդագրությունը։
Պարտավորագիրը նախատեսված է 35 տարվա համար եւ De Beers-ին ընձեռում է ալմաստների հետախուզման եւ արդյունահանման իրավունք՝ Անգոլիայի Endiama պետական ընկերության հետ համատեղ: Վերջինս կատարում է Անգոլայի ալմաստների հատվածի կարգավորչի գործառնություններ: Lusa գործակալության տվյալներով՝ De Beers-ն ալմաստների հետախուզում կիրականացնի շուրջ 20 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածությամբ երկու տեղամասերում՝ Հարավային Լունդայի եւ Հյուսիսային Հյուսիսային Լունդայի նահանգներում:
Գործակալությունը նշում է, որ ներկայիս համաձայնագիրն իրենով նշանավորում է De Beers-ի վերադարձն Անգոլա 20-ամյա ընդմիջումից հետո: Անգոլան չափերով ալմաստների երկրորդ արտադրողն է Աֆրիկայում Բոտսվանայից հետո: Մինչեւ կորոնավիրուսի համավարակն Անգոլան տարեկան արդյունահանել է 9 միլիոն կարատից փոքր-ինչ ավելի ալմաստ:
Անգոլայում ալմաստների հիմնական մասը՝ շուրջ 75 տոկոսը, արդյունահանվում Հարավային Լունդայի նահանգի Կատոկա հանքավայրում: De Beers-ը մտնում է Anglo American հանքարդյունահանման կորպորացիայի կազմի մեջ, որը վերջինիս բաժնետոմսերի 85 տոկոսնի սեփականատերն է, հողորդել է ՏԱՍՍ-ը: