10 միֆեր իտալական խոհանոցի մասին, որոնք ապշեցնում են Հռոմի և Միլանի բնակիչներին
1. Կարբոնարան մատուցում են միայն սերուցքով
Իտալիայում սրա մասին չեն էլ լսել: Ավանդական Կարբոնարան պատրաստում են ձվով և բեկոնոն, իսկ վրան լցնում են պանիր «Պեկորին», այլ ոչ թե պարմեզան:
2. Սնունդ ընդունելուց հետո կարելի է թեյ խմել
Հիմնական կերակրատեսակ ընդունելիս սեղանին դրված է լինում 1 բաժակ ջուր: Բացառություն կարող է լինել պիցցայի պարագայում. պիցցայի հետ կարելի է գազավորված ըմպելիք պատվիրել: Իսկ թեյն անհասկանալի է ինտալացիների համար:
3. Պեպերոնին երշիկով պիցցա է
Իտալերենում «պեպերոնի» նշանակում է բուլղարական պղպեղ: Այդ իսկ պատճառով, եթե պատվիրեք պիցցա պեպերոնի, ապա Ձեզ կմատուցեն բուլղարական պղպեղով պատրաստված պիցցա: Իսկ երշիկով պիցցան կոչվում է «Pizza alla diavola»:
4. Մեկ պիցցա կարող են պատվիրել մի քանի հոգով
Իտալիայում յուրաքանչյուրի դիմաց սեղանի վրա պետք է լինի մեկ ամբողջ պիցցա, և եթե Դուք մի քանի հոգով մեկ պիցցա պատվիրեք, ապա դա կառաջացնի իտալացիների ծիծաղը:
5. Ձուկը պանրով չես փչացնի
Դա այդպես չէ: Իտալական խոհանոցի փորձագետները կարծում են, որ պանիրը փչացնում է ձկան նուրբ համը և ձկով պաստան մատուցում են առանց պարմեզանի:
6. Հացը նրա համար է, որպեսզի այն թաթախեն ձիթայուղի մեջ
Իտալական ռեստորաններում հացը սեղանին դնում են առաջինը, բայց այն երբեք չեն թաթախում ձիթայուղի մեջ: Իտալացիները գտնում են, որ, եթե հյուրերը քաղցած են, կարող են մի փոքր հաց ճաշակել, մինչև հիմնական կերակուրների մատուցելը:
7. Պաստան խավարտ է և այն շատ ավելի համեղ է կետչուպով
Իտալացիներին ամեն ինչից շատ զայրացնում է այն, որ պաստայի վրա կետչուպ են ավելացնում: Նրանք դա համարում են «իսկական խոհարարական հանցագործություն»: Բացի այդ, պաստան Իտալիայում ինքնուրույն կերակրատեսակ է:
8. Կապուչինո կարող եք ըմպել, երբ ցանկանաք
Տեղացիները կապուչինո խմում են միայն առավոտյան, իսկ մնացած ժամերին նախընտրում են կամ էսպրեսսո, կամ մակիատո:
9. Նախաճաշին ամենահամեղը ձուն է
Տեղացիները նախաճաշին երբեք ձու չեն ուտում: Իտալացիները սովորաբար սահմանափակվում են 1 բաժակ կապուչինոյով և 1 կտոր թխվածքով:
10. Յուրաքանչյուր աղցան իր սոուսն ունի
Ռեստորաններում պետք չէ փնտրել ինչ-որ հատուկ սոուսներ. դրանք ուղղակի չկան: Ձեզ կառաջարկեն ձիթայուղ, բալզամիկ քացախ և աղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը