Տաք աղցան, որը կդառնա Ձեր ընտանիքի սիրելին
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 400 գ
2. Բուլղարական պղպեղ – 1 հատ
3. Լոլիկ – 300 գ
4. Հազար – 1 փունջ
5. Քունջութ – 1 ճ/գ
6. Սոյայի սոուս – 50 մլ
7. Ձիթայուղ – 3 ճ/գ
8. Բալզամիկ քացախ – 1 ճ/գ
9. Թարմ սամիթ – 2-3 ճյուղ
10. Աղ – 1/3 թ/գ
11. Սև աղացած պղպեղ – դանակի ծայրով
Պատրաստման եղանակը
1. Փափկամիսը շատ բարակ շերտատել:
2. Շերտատած միսը լցնել թասի մեջ, ավելացնել աղ, սև պղպեղ և սոյայի սոուս, խառնել: Թողնել մոտ 10-12 րոպե:
3. Մարինացված միսը յուրաքանչյուր կողմից հինգական րոպե տապակել ձիթայուղով:
4. Այդ ընթացքում կտրատել բուլղարական պղպեղը:
5. Նույն ձիթայուղի մեջ, որի մեջ տապակվում էր միսը, տապակել նաև պղպեղը մոտ 3 րոպե:
6. Հազարը լվանալ, չորացնել, ձեռքով կտրատել և շարել մատուցման համար նախատեսված ափսեի մեջ:
7. Լոլիկներն օղակաձև կտրատել, շարել հազարի վրա, հետո շարել տապակած պղպեղը, վերջում՝ տաք հավի միսը:
8. Աղցանը զարդարել թարմ սամիթով, բալզամիկ քացախ լցնել: Վերջում վրան շաղ տալ քունջութ և մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը