10 ամերիկյան կերակրատեսակներ, որոնք արժե փորձել
1. Աղցան Կոբբ, Կալիֆոռնիա
Առաջին անգամ պատրաստվել է 20-րդ դարի 30-ական թվականներին: Դասական բաղադրատոմսը, ըստ աղցանի ստեղծող Բոբ Կոբբի՝ հազար, լոլիկ, հավի միս, ավոկադո, պինդ եփած ձու, խոզապուխտ և պանիր:
2. Չիկագոյական խորը պիցցա, Իլինոյս
Եգիպտացորենի հացը տապակվում է կիսով չափ ձիթայուղով, իսկ հետո ավելացվում է պանիր, լոլիկի սոուս և միս:
3. Շոգեխաշած կանաչ չիլի պղպեղ, Նյու Մեքսիկո
Բացի չիլիից, կերակրատեսակին ավելացվում է լոլիկ, կարտոֆիլ, սխտոր և տավարի միս:
4. Օմարից պատրաստված ռոլլ, Մեյն
Մի ամբողջ արվեստ է՝ իդեալական ռոլլ պատրաստել օմարից:
5. Թխկու օշարակ, Վերմոնտ
Հենց Վերմոնտում, այլ ոչ թե Կանադայում է արտադրվում աշխարհի ամենալավ թխկու օշարակը: Դրա համը նկարագրել իմաստ չունի. ուղղակի պետք է այն փորձել:
6. Եգիպտացորենի շիլա՝ ծովախեցգետնով և ռուկոլայով, Հարավային Կարոլինա
Յուրաքանչյուր գարուն Հարավային Կարոլինայում տեղի է ունենում եգիպտացորենի ալյուրով շիլայի պատրաստման միջազգային փառատոն, որն իրապես համարվում է նահանգի խոհանոցի հիմքը:
7. Բուրբոն, Քենթուքի
Եգիպտացորենից պատրաստված վիսկի, որը հայտնի է նաև «Ամերիկացիների ոգին» անվանումով: Այն անվանվել է ի պատիվ Քենթուքի նահանգի Բուրբոն շրջանի: Հենց այստեղ է պատրաստվում այս վիսկիի 95 տոկոսը:
8. Ֆիլադելֆիական սթեյք, Փենսիլվանիա
Փեթ Օլիվերը՝ «Փեթ Սթիքս» ընկերության հիմնադիրը, հորինել է ֆիլադելֆիական սթեյքի բաղադրատոմսը 1930 թվականին: Այն բաղկացած է երկարավուն բուլկուց, սթեյքի կտորներից, պանրից կամ պանրային սոուսից:
9. Փքաբլիթներ, Լուիզիանա
Ճամփորդությունը Նոր Օռլեանում հաջողված չի համարվի, եթե «Քաֆե Դումոնդում» չփորձեք շաքարի փոշու մեջ թավալած շատ համեղ փքաբլիթները:
10. Լայմով պիրոգ, Ֆլորիդա
Ավանդական լայմով պիրոգը սովորաբար պատրաստվում է լայմի հյութով, կաթով և ձվի դեղնուցով: Բաղադրատոմսը, որը հիմա դարձել է նահանգի այցետոմսը, հորինվել է 19-րդ դարի 50-ական թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը