Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում կատարվում է շուրջ 300 պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որոնցից 11-ի մասով ուսումնասիրությունն ավարտվել է, 3 հայցադիմում ուղարկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2020թ․ ապրիլին ընդունված օրենքով, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնում են ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանը, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
Խալաֆովի խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցող վերջին 4-5 օրերի իրադարձությունները, գազամատակարարման անջատումը, ուժգնացող գնդակոծությունը, ինչպես նաև արկակործումն ուղղակի կապ ունի ուկրաինական վերջին իրադարձությունների հետ։
ԱՄՆ-ն կարգելի Ռուսաստանից ալկոհոլի, ոչ արդյունաբերական ալմաստների և ծովամթերքի ներմուծումը, ինչպես նաև դեպի Ռուսաստան մի շարք թանկարժեք ապրանքների մատակարարումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից դեպի Հայաստան քաղաքացիների ներհոսքը բավականին մեծ է: Թեև պաշտոնական վիճակագրություն այս պահին չկա, բայց բավական է հաշվել ամեն օր դեպի Հայաստան չվերթերի քանակն ու մոտավոր թվերի մասին պատկերացում կազմել, ուստի տրամաբանական էր, որ այդ ծավալի ներհոսքն իր ազդեցությունն է ունենալու անշարժ գույքի շուկայի վրա։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը չգործող է դարձել խորհրդային տարիներից, այժմ գրեթե խոնարհված վիճակում է եւ վերականգնման հրատապ կարիք ունի։
Մեր ժողովուրդը պոպուլիզմի գինը շատ թանկ վճարեց,նույն ու ավելի ծանր գին վճարում է ուկրաինական ժողովուրդը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն իրենց մտահոգությունն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել են քիմիական զենքից զերծ աշխարհին հավատարիմ լինելու մասին: ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ ինքն Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին։
Ռոբերտ Քոչարյանը ներկա է Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը
Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»։
Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:
Վրաստանում ոստիկանությունը 11 մարդ է ձերբակալել թմրահանցավորության համար, որոնցից վեցը, այդ թվում՝ մի օտարերկրացի, մեղադրվում են թմրավաճառության մեջ: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։
Ռուսաստան-Արևմուտք այսօրվա սուր հակամարտության պայմաններում ճակատագրական սխալ կարող է լինել, եթե Արցախը աշխարհի համար ընկալվի որպես ռուս խաղաղապահներով պահվող սև խոռոչ։
«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է, որ կսահմանափակի «Ինստագրամ» սոցիալական ցանցի ( պատկանում է Meta Platforms, Inc.) հասանելիությունը` ՌԴ գլխավոր դատախազության պահանջով: Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանը ներկա է Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը
Ռուսաստանը մինչև օգոստոսի 31-ն արգելել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ:
Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները բացասական հետևանքներ կունենան ամբողջ աշխարհի համար, ոչ ոք չի ցանկացել դրանք կիրառել։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով թուրքական Անթալիայում դիվանագիտական համաժողովի բացմանը։
Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր, գերազանցել է 1,5 միլիոնը:
Ամբողջ աշխարհում, ակնհայտ պահանջարկ է ձևավորվում գյուղտնտեսական ապրանքների նկատմամբ, հետևաբար, պետք է հնարավորինս շատ արտադրել, մշակել հողատարածքները՝ շուկայում մեր դիրքերն ամրապնդելու նպատակով»։
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ օգնել է իր դաշնակիցներին:
Ուելսի ֆուտբոլի հավաքականը հրաժարվել է մարտի 15-ից 21-ը Հայաստանում կայանալիք ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարի մասնակցությունից:
Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
Ուկրաինայի շուրջ ծավալվող դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Բաքուն ընդլայնում է ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ:
ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա:
Հայաստանի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների հավաքականը մարտի 11-ին մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանը: