
Ռուսաստանում կսահմանափակվի «Ինստագրամ»-ի հասանելիությունը

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է, որ կսահմանափակի «Ինստագրամ» սոցիալական ցանցի ( պատկանում է Meta Platforms, Inc.) հասանելիությունը` ՌԴ գլխավոր դատախազության պահանջով: Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռոսկոմնադզոր»-ը պարզաբանել է, որ այդ սոցիալական ցանցում տարածվում են հրապարակումներ, որում կոչ է արվում բռնի գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում ՝ զինծառայողների նկատմամբ:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ մարտի 11-ին Meta-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերությունը ժամանակավորապես չեղյալ է հայտարարում մի շարք երկրներում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի օգտատերերի համար ՌԴ զինվորականների նկատմամբ բռնության կոչերի արգելքը: