Բաժիններ՝

«Մի քանի փաստ ցորենի արտադրության և ներմուծման մասին». Արման Խոջոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի փաստ ցորենի արտադրության և ներմուծման մասին.
Հայաստանի ցորենի ցանքատարածությունները 2021թ.-ին կազմել են 58 967 հա, որից աշնանացան ցորեն՝ 57 288, գարնանացան՝ 1 679 հա։ Կառավարությունը սուբսիդավորել է աշնանացան սերմացուի գնի 30%, որի բերքահավաքն ակնկալվում է 2022թ.-ի երրորդ եռամսյակում։

2021թ.-ին ներմուծվել է շուրջ 275,000տ ցորեն, իսկ Հայաստանում ցորենի արտադրությունը կազմել է 97,000տ։ Ներմուծումն իրականացվում է ՌԴ-ից։

2021թ.-ին ՌԴ ցորենի արտադրությունը կազմել է 76մլն տոննա, որից արտահանվում է շուրջ 25-30մլն տոննան։ ՌԴ ինքնաբավության մակարդակը կազմում է 130-140%:

Այսօր առավոտյան հեռախոսազրույց ունեցա ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ, ով հավաստիացրեց, որ ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են սահմանափակել ռե-էքսպորտը, հետևաբար ցանկացած սահմանափակման դեպքում, Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն։

2021թ.-ի աշնանը ՌԴ-ում ամբողջությամբ իրականացվել են ցորենի ցանքը, որն ակնկալում է անփոփոխ բերք 2022թ.-ին։ Ինչպես նաև, արևածաղկի սերմացուի պահանջարկը նույնպես բավարարված է և նախատեսվող արտադրական քանակների նվազում ՌԴ-ում չի կանխատեսվում։

Ամբողջ աշխարհում, ակնհայտ պահանջարկ է ձևավորվում գյուղտնտեսական ապրանքների նկատմամբ, հետևաբար, պետք է հնարավորինս շատ արտադրել, մշակել հողատարածքները՝ շուկայում մեր դիրքերն ամրապնդելու նպատակով»։

Մի քանի փաստ ցորենի արտադրության և ներմուծման մասին.

❗️Հայաստանի ցորենի ցանքատարածությունները 2021թ.-ին կազմել են 58…

Posted by Arman Khojoyan on Friday, March 11, 2022

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս