Բաժիններ՝

Երիտասարդ բռնցքամարտիկները մեկնել են Խորվաթիա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների հավաքականը մարտի 11-ին մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ընտրանին մրցավայր է մեկնել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ։ Պատվիրակության ղեկավարն է Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

Հավաքականի կազմում ընդգրկվել են` Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Արևիկ Դոխոյան (52 կգ), Էլիտա Քոչարյան (60 կգ), Սեյրան Եղիկյան (48 կգ), Հենրիկ Սահակյան (52 կգ), Էրիկ Թոխյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյան (67 կգ), Նարեկ Զաքարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (80 կգ), Հենրիկ Ճղիկյան (86 կգ), գերծանր քաշ` Հովհաննես Փափազյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031