Տաջիկստանը, հաշվի առնելով երկրում վարակաբանական իրավիճակի բարելավումը, որոշում է կայացրել չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները:
Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:
Ոսպը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել երկու բաժակ ջուր, աղ ցանել, եփել, մինչև փափկելը:
Google-ը հայտնում է, որ աշխատում է տեղադրված հավելվածների արխիվացման գործառույթի վրա՝ պահեստային տարածք խնայելու համար: Օգտատերերը կկարողանան ջնջել հավելվածի մինչև 60%-ը, սակայն սարքում պահպանել օգտատիրոջ տվյալները, պատկերակը և ծառայության տվյալները: Դրանից հետո դուք կարող եք վերականգնել հավելվածը և շարունակել օգտագործել այն։
Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» գրականության մեջ, թերևս, նման է Էվերեստին. դրա մասին շատերն են լսել, հաղթահարել են մի քանի հոգի: Վեպը պատմում է դուբլինյան քաղքենի Լեոպոլդ Բլումի մեկ օրվա մասին, որը, սակայն, ունի շատ մեծ քանակությամբ պատմական, փիլիսոփայական, գրական և մշակութային հղումներ:
«Էլեկտրական մեքենաների համատարած ներդրումը մի շարք նոր երևույթների կատալիզատոր կլինի։ Ինքնավար տրանսպորտն իրականություն է և վերաշարադրելու է այն կանոնները, որոնցով այժմ գործում է շարժունակությունը»։
Կառավարությունն իր գործունեության ծրագրում առաջիկա տարիների համար խոստացել է ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։ Եվս 2 տոկոս՝ արտաքին բարենպաստ միջավայրի պարագայում։
Մարտի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա:
«Կասպերսկի» ընկերության DDoS Intelligence համակարգը 2021-ի չորրորդ եռամսյակում աշխարհում գրանցել է 86 710 DDoS-գրոհ (DDoS – Distributed Denial of Service՝ «սպասարկման մերժում» տիպի բաշխված գրոհ)։ Այս ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 52%-ով և ավելի քան 4,5 անգամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Մարտի 16-ին, ժամը 11-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Զաքյան փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել նույն փողոցի 25-ամյա մի բնակչի:
Գրին քարտի խաղարկության օրերին ֆեյսբուքյան իր էջում Արա Ղազարյանը գրել էր. «Հետաքրքիր է, «ապագա» ընտրածների քանի՞ տոկոսն ա գրին քարտի խաղարկության հայտ ներկայացրել… Ասում են, այս տարի ՀՀ-ից խաղարկության մասնակիցների թիվը չտեսնված շատ ա եղել… Իսկ Մեքսիկայից՝ ԱՄՆ անօրինական ճանապարհով հայերի հոսքն աննախադեպից թևակոխել է «աննախադեպ-լեվլ գադ» աստիճանի… Դե «Սադախլոի սումկեքով» one way ticket-ով դեպի ռուսաստաններ մեկնողների մասին էլ չասեմ…»:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը հարկադրված է փակել երկինքը այն երկրների ավիաընկերությունների համար, որոնք արգելել են ռուսական ավիաընկերություններին պատկանող օդանավերի թռիչքը և տարանցումն իրենց օդային տարածքով:
Կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին՝ որպես գումարի հատկացման նպատակ նշելով Սյունիքի մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծումը։
Ունեցել ենք դեպք, երբ քաղաքացին պնդում էր, որ ինքը տարել է, տանը փորձել, վերադարձրել է, հետո խանութի աշխատողն այդ մարդու Instagram-ի էջում այդ նույն մարդու նկարը ցույց տվեց՝ հագած նույն հագուստը: Այսինքն, ամեն ասած չէ, որ հալած յուղի տեղ ընդունում ենք: Բայց այն, որ, եթե մեկը հագուստն օգտագործել է, դա չի նշանակում, որ բոլոր սպառողների օրինական իրավունքները պետք է ոտնահարենք:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կավարտվեն համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ, որը կներառի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության հարցերը, ինչպես նաև «Ռուսաց լեզվի» օրենքի մասին հարցը։ ՌԴ արտգործնախարարի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար ընկան բազմաթիվ քաջազուններ։ Նրանցից է Ալեքսեյ Ասրյանը։
«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախն այսօր պատանդ է։ Եթե առանց կրակոցի տալիս ենք Քարվաճառն ու Քաշաթաղը, նշանակում է՝ Արցախը հայտնվում է պատանդի կարգավիճակում։ Ո՞ր ազգն իր հայրենիքի մի հատվածը կզիջի թշնամուն»,- ասաց քաղաքական գործիչը։
Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին մարտի 14-ին: Ժամը 19.40-ին «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի:
Էջմիածնի N զորամասից 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար տղաները հոկտեմբեր ամսին էին ռազմաճակատ մեկնել, հայտնվել էին շրջափակման մեջ, և 1.5 տարի տեղեկություն չկար։ Հարազատները սպասում են՝ հուսալով, որ իրենց որդիները գերության մեջ են, ոչ թե զոհված։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը իրար հետևից հաղորդագրություն տարածեց ոչ մարտական կորստի 2 դեպքի մասին։
Մարտի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 11.30-ի սահմաններում քրեական հետախույզները Այգեհովիտ գյուղից ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 38-ամյա մի բնակչի:
Մարտի 16-ին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբն Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում ստանձնել առկա բոլոր քաղաքական հարցերի կարգավորման նախաձեռնությունը, սակայն դա ժամանակավոր կարող է լինել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին, ժամը 20.00-ին, Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց գոտիով և մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու հրահանգին և շարունակել է վարել հանդիպակաց գոտիով, ապա մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան:
Ռուսաստանի տնտեսության փլուզում չի լինելու, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Ես երբեք չեմ մտածել, որ մեր տարածքները կհանձնվեն, ով էլ ուզում էր լիներ։ Երկրի ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նախագահն իրավունք չունեն նման բան անելու, ժողովրդավարական սկզբունքներով թող շարժվեն, բայց դե չկա նման բան, ով ինչ որոշեց՝ անում է, չի կարելի։ Էհ, ով չի կարող հող հանձնել, մանկապարտեզի երեխան էլ կհանձներ, ամենահեշտ տարբերակն է, պետք է այլ տարբերակներ գտնեին, բայց դե չկա նման բան։
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցներն ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:
Իրանի հարավում մարտի 19-ին 4.8 մագնիտուդով երկրաշարժ- է գրանցվել: