Ամերիկացի սյունակագիրը Թուրքիային առաջարկում է ՌԴ-ից գնած S-400-ները փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբն Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա կարծիքով՝ Թուրքիան կարող է վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագիր, որից Վաշինգտոնն ԱՆկարային դուրս էր թողել Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով:

Հոդվածագիրը նշում է, որ F-35 կործանիչների ծրագիր վերադառնալու հարցում Թուրքիային կօգնեն Ռուսաստանից գնած վերանոշյալ ՀՕՊ համակարգերը:

Նա առաջարկել, որ Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային, ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35-ները: Քոլբը կարծում է, որ նման քայլը կարող է օգնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները բարելավմանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախատեսում էր գնել 100-ից ավել F-35 կործանիչներ, որոնցից 5-ի գործարքն արդեն հասցվել էր ավարտին, իսկ թուրք օդաչուները ամերիկյան ռազմաբազաներում անցնում էին վերապատրաստման դասընթացներ: Բացի այդ Թուրքիան ներառված էր F-35 կործանիչների համատեղ արտադրման նախագծում:

Սակայն Ռուսաստանի հետ S-400-ների գնման գործարքի պատճառով ԱՄՆ-ն Թուրքիային թե՛ հեռացրեց նախագծից, թե՛ չեղարկեց ամրիկյան կարծանիչների գնման գործընթացը:

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը վերջերս վերջերս հայտարարել էր, որ F-35–ների հարցը Թուրքիայի համար «փակված է»:

Տեսանյութեր

Լրահոս