Բաժիններ՝

Շան վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Մարտի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 3-րդ և 2-րդ շենքերի միջնամասում, Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ երկու անգամ որսորդական հրացանից կրակել է փողոցի շներից մեկի վրա:

Ժամը 21.50-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակողը Նոր Խարբերդի 70-ամյա բնակիչ է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկել է բաժին, ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և տվել խոստովանական բացատրություն։ Հրացանը վերցվել է հետագա գործողությունների համար:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031