«Կարծում եմ բոլորդ կհասկանաք, թե ով է կանգնած Ադրբեջանի սադրանքների թիկունքում և ինչ նպատակների համար». Արթուր  Թովմասյան

Արթուր  Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Լսեք Իսրայելի պետական ​​գործիչ, դիվանագետ, «NATIV» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմիին: Նա հստակ մատնանշում է, թե ում ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանը և ինչի համար է այս օրերին այսքան ակտիվ: Կարծում եմ բոլորդ կհասկանաք, թե ով է կանգնած Ադրբեջանի սադրանքների թիկունքում և ինչ նպատակների համար:

Լսելով Քեդմիին մեկ անգամ ևս վերլուծում ես 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը: Ավելին, համոզվում ես, որ 2020 թվականից սկսած այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք բարձրացնում են հակառուսական հիստերիա, ֆինանսավորվում են նույն կետից, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի կողմից, հետևաբար այն ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ ձեռք էր տալիս Թուրք-Ադրբեջանական տանդեմին:

Հ.Գ. Դավաճանը այն է, ով փոխեց իր ժողովրդի կենսական շահերը՝ հանուն անձնական շահի»:

Տեսանյութեր

Լրահոս