ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղակայումը Կենտրոնական Ասիայում անընդունելի է. Լավրով
ՌԴ-ն անընդունելի է համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Կենտրոնական Ասիայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, անընդունելի ենք համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական ենթակառուցվածքի կամ նրանց սպասարկող աֆղանցիների տեղակայումը հարեւան պետությունների տարածքում, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայում»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով Աֆղանստանի հարեւան երկրների ձեւաչափով հանդիպման լիագումար նիստի ընթացքում:
Նրա խոսքով՝ նման ծրագրերը հակասում են տարածաշրջանի երկրների անվտանգության շահերին եւ հակասում այն պարտավորություններին, որոնք բխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրական փաստաթղթերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: