Սոուսի համար խառնել թթվասերը և սոյայի սոուսը: Միացնել բոլոր բաղադրիչները, ավելացնել կտրատված կանաչին և աղը: Խառնել և մատուցել:
Ամեն տարի Apple-ը կազմում է լավագույն ծրագրերի և խաղերի ցուցակ` վեց տարբեր անվանակարգերում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացու փողոցի թիվ 2ա, 18, 14, 10, 16, 20, Այգեստան փողոցի թիվ 89 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:
Շատերի համար ապուրը և ընթրիքը հոմանիշներ են: Փոքր հասակից մեզ սովորեցնում են, որ առանց ապուրի հնարավոր չէ ապրել: «Եթե ապուր չուտես, ստամոքսիդ հետ խնդիրներ կառաջանան». հաճախ ասում են մայրիկները և տատիկները, երբ երեխաները հրաժարվում են ընթրիքին ապուր ուտելուց:
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշ դարձրեց մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգևորականները, մի խոսքով՝ բոլորը։
Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, մեր տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ջրվեժ գյուղի բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ հունիսի 16-ին Գյումրի կատարած այցի ավարտին հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։
Դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանում (ՍՊբՄԱՀՍ) իր առավելագույն մեծության է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Բժիշկ-վարակաբան Եվգենի Տիմակովը հայտարարել է COVID-19-ի նոր ալիքների ռիսկի մասին, քանի որ մուտացիայի ենթարկված վիրուսը կարող է մարդկանց կրկնակի վարակել։
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիուսով վարակման ավելի քան 2,6 միլիոն դեպք եւ 72 հազարից ավելի մահացու վախճան:
Քաջարանը չմասնակցեց այդ խայտառակությանը, դա արհամարհանքի, մերժման դրսեւորում էր։ Կուլակաթափության պատրանքներով միամիտ մարդկանց մոլորեցնում է։ Զոմբիները դեռ չեն հասկացել, որ էդ մարդը մինչեւ օրս միայն իր թիմին է հարստացրել ու թքած ունի երկրի ապագայի ու ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա»,– ասաց Քաջարանի քաղաքապետը։
«Որ մարզ, որ քաղաք այցելում է Նիկոլ Փաշինյանը՝ այնտեղ ծեծկռտուքներ, հաշիվների պարզում է լինում՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ Գռզոյի ախրաննիկների մասնակցությամբ: Իրավապահ համակարգն այդ պահին զբաղված է կապիկությամբ և ոչ թե ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունն ապահովելով: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հիստերիայի նոպաների ծափահարություններն ապահովելու համար ուղղակի քաղաքացիական հագուստով հազարավոր ոստիկաններ են բերվում ցույցերի, որպեսզի գոռան՝ Նիկոլ, վարչապետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ սա է այն պետությունը, որը թողեց Նիկոլ Փաշինյանը:
Արթուր Վանեցյանի կոչը` իրավապահներին
«Ես չէ, որ ասում եմ, ժողովրդի մեծամասնությունն է ասում, որ Փաշինյանը ցայտոտնի մեջ է։ Նա նոր չէ, որ ասում է, թե համայնքապետերը կենթարկվեն պատասխանատվության, ինչո՞ւ պետք է ենթարկվեն պատասխանատվության, իրենց քաղաքական դիրքորոշումների՞, թե՞ այլ բան են արել՝ թող ասի։ Սյունիքի համայնքապետերի նման ճիշտ, գաղափարով մարդիկ, լավ կլինի, որ շատ լինեն, դա մեր երկրի շահերից է բխում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուրադ Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի որոշ ակտիվ համայնքապետերի սպասում է Քրեական օրենսգիրքը և Քրեակատարողական հիմնարկները։
Ֆիզիկոս Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի այսօրվա երթից։
2021թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.0% և 5.4%-ով։ 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 49.6% և 38.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 21.6% և 32.0% գնաճ:
Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:
Այս ելույթով դուք ինքներդ բացահայտեցիք թորոսյանական պսևդոռեֆորմների ողջ էությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի ոլորտի լիովին ձախողումը և տարիներով ստեղծված մասնագիտական հզոր պետական ինստիտուտի վերացման տխուր հետևանքները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն է:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմավարական կայունության վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Ստորև ներկայացվում է համատեղ հայտարարությունն ամբողջությամբ.
Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ։ Ձեզ այդ մասին որևէ մեկն ասե՞լ է։ Նիկոլ Փաշինյանը երբևէ այդ մասին ասե՞լ է։
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Գրիգորյանը:
Մասնագետները Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսի մի տարատեսակ, որը փոփոխության ենթարկված հնդկական շտամն է, «Սպուտնիկ V»-ն դրա նկատմամբ արդյունավետություն է դրսեւորում լաբորատոր պայմաններում:
«Պետք չի խուճապ տարածել, թուրքը ոչ մի տեղ էլ չի նստելու, էդ կարգի լուրեր մի տարածեք», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հունիսի 20-ին կապիտուլյանտին հաղթելու ունակ Հայաստան դաշինքից և «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, որ քվեարկողը համաձայն է, որ թուրքը գրավի այս կնոջ տունը»։
Օրեր առաջ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր «2020թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ներկայացնելով 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, արձանագրեց մի շարք խնդիրներ՝ գնումների ոլորտում արձանագրվել են տասնյակ անհամապատասխանություններ, 40%-ը մեկ անձից գնումներն են, պետական համակարգի գրեթե կեսում ներքին աուդիտ չի կատարվել, ծրագրային ֆինանսավորմամբ կատարված միջոցառումների 17.7 տոկոսի մոտ որևէ արդյունքային ցուցանիշ չկա և այլն։
Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է՝ նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։
Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ուսանողները, դասախոսները, դպրոցների մանկավարժները պետք է ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները: