«Եթե Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ստորագրեր՝ մենք  3 անգամ ավելի քիչ զոհեր ու կորուստներ կունենայինք. երկիրը գիտակցված տարել են պարտության».  Տիգրան Աբրահամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն է:

Բանախոսը համոզված է.

  • Ակնայի ականապատման քարտեզները տալու և գերիների փոխանակման հարցում կա աշխարհաքաղաքական և ներքաղաքական գործոն:
  • Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը գերիների հայրենադարձումը հետաձգել է՝ այն թողնելով հենց նախընտրական այս փուլում անելու նպատակով:
  • Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված էր բոլոր գերիներին վերադարձնելու պարտադիր պայմանը: Ադրբեջանը լիովին չի կատարել, փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին տրամադրել է Ակնայի ականապատման քարտեզները, ինչի մասին հայտարարության մեջ կամ որևէ այլ գրավոր փաստաթղթում ամրագրված չէր:
  • Հայաստանը շարունակում է զիջել՝ դրա դիմաց ոչինչ չստանալով:
  • Քարտեզների հանձնումը որևէ փաստաթղթով չամրագրված դրույթ էր, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս դիրքավորվել Ակնայում, թիրախավորել Ստեփանակերտը, ապա նաև՝ ողջ Արցախը:
  • Ալիևին գովաբանող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն չափազանց մտահոգիչ է, հղի վտանգավոր հետևանքներով:
  • Այս իշխանության համար Արցախի հարց այլևս գոյություն չունի, Արցախի հարցն իրենց համար այլևս փակված է:
  • Արցախի հարցը միշտ ընտրական գործընթացների կիզակետում է եղել, այսօր քիչ են այն քաղաքական ուժերը, որոնք բարձրացնում են այդ հարցը:
  • Արցախի հարցը լուծված չէ, սրանց փակած էջը պետք է վերաբացել:
  • Հոկտեմբերի 10-ին Հադրութն արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էր, ադրբեջանական զորքերը հոկտեմբերի 10-12-ն Արաքսով ուղղություն էին վերցրել դեպի Սյունիքի սահման:
  • Եթե Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ստորագրեր հայտարարությունը՝ մենք 3 անգամ քիչ զոհեր, վիրավորներ, տարածքային և ռազմական  կորուստներ կունենայինք:
  • Այս մարդիկ պատերազմը գիտակցված տարել են պարտության՝ այսքան զոհերի գնով:
  • Փաշինյանը պետությունը, երկիրը գիտակցված տարել է վախճանի:
  • Մինչ Փաշինյանը մուրճով սպառնում էր հայ ժողովրդին ու քաղաքական ուժերին, Էրդողանն ու Ալիևը մեր երկրի անվտանգությանը սպառնացող հռչակագիր էին ստորագրում:
  • Թուրքիան լուծում է Հարավային Կովկասում հիմնավորվելու, իր դերակատարությունը մեծացնելու հարցը:
  • Թուրքիան ոչ միայն ամրապնդելու է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, այլև մեծացնելու է բախումների հավանականությունը, և Հայաստանը վերածվելու է պոլիգոնի:
  • Եթե այս իշխանությանը մենք շուտափույթ չհեռացնենք՝ 10-20 տարի հետո հնարավոր է Հայաստանի թուրքացում:
  • Միայն մեր հանրության բոլոր խմբերի ու ռեսուրսների համախմբումը հնարավորություն կտա դուրս գալ այս ծանր վիճակից:

Տեսանյութեր

Լրահոս