Բաժիններ՝

Գինցբուրգը հայտարարել է հնդկական շտամի դեմ «Սպուտնիկ V»-ի արդյունավետության մասին

Մասնագետները Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսի մի տարատեսակ, որը փոփոխության ենթարկված հնդկական շտամն է, «Սպուտնիկ V»-ն դրա նկատմամբ արդյունավետություն է դրսեւորում լաբորատոր պայմաններում: Այդ մասին հունիսի 16-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Այժմ մենք որոշում ենք այն շտամբների շրջանակը, որոնք շրջանառվում են Մոսկվայում. իսկ այստեղ արդեն բնավ էլ ուհանյան միակ շտամը չէ. առկա նաեւ փոփոխության ենթարկված հնդկականը: Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ շտամների նկատմամբ «Սպուտնիկ V»-ի համաճարակաբանական արդյունավետությունը»,-ասել է Գինցբուրգը: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր արդյունավետությունը կորոնավիրուսի հնդկական շտամի նկատմամբ: «Խոսքը լաբորատոր պայմաններում («Սպուտնիկ V» պատվաստանյութի) արդյունավետության մասին է. առկա է 1,4-2,4 անգամ նվազում շիճուկի համեմատությամբ, որն ստացվել է ուհանյան շտամներից»,-ասել է Գինցբուրգը:

Նրա խոսքով՝ «Սպուտնիկ V»-ն ստեղծում է հակամարմինների կենտրոնացման շատ մեծ պաշար: Ստանալով պատվաստանյութը՝ մարդը պաշտպանված կլինի հնդկական շտամից, ընդգծել է նա: Վերջին օրերին Մոսկվայում մեծանում է կորոնավիրուսով հիվանդացությունը: Մասնավորապես, հունիսի 15-ի դրությամբ հաղորդվել է մեկ օրում ամբողջ երկրում վարակման 14 հազար 185 դեպք, որոնցից 6805-ը բաժին է ընկել Մոսկվային: Թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն նախօրյակին «Հականուններ» ծրագրի եթերում հաղորդել է, որ հաստատությունում գտնվում է COVID-19-ով վարակված 1447 հիվանդ, որոնցից 407 հոգին միացված են թոքերի արհեստական շնչառության ապարատին. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ժամանակաշրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս