Բաժիններ՝

Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը 12 տոկոսով նվազել է

Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիուսով վարակման ավելի քան 2,6 միլիոն դեպք եւ 72 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 12 տոկոսով, մահացությունը՝ 2 տոկոսով, հունիսի լույս 16-ի գիշերը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ նշելով, որ մեկ շաբաթում ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Հնդկաստանում՝ ավելի քան 630 հազար։

«Հիվանդության եւ մահվան նոր դեպքերի ընդհանուր թիվը շարունակել է նվազել. հունիսի 7-ից մինչեւ 13-ն ընկած շաբաթվա ընթացքում հաղորդումներ են ստացվել ավելի քան 2,6 միլիոն վարակվածների եւ 72 հազարից ավելի մահացածների մասն, ինչը համպատասխանաբար 12 տոկոսով եւ 2 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատհությամբ»,- նշել է ԱՀԿ-ն իր համաճարակաբանական տեղեկագրում: Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում արձանագրվել են 2 655 782 նոր վարակվածներ եւ 72 528 մահացու վախճաններ:

Հունիսի 13-ի դրությամբ համավարակի սկզբից ի վեր ընդամենը եղել են ախտահարման 175 333 154 դեպք եւ հիվանդների մահվան 3 793 230 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում, այդ թվում Հարավ – արեւելյան Ասիայում (27 տոկոսով) եւ Եվրոպայում (13 տոկոսով), դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել Աֆրիկայում (44 տոկոսով): Մահացությունն աճել է Աֆրիկայում (20 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (12 տոկոսով), բայց կրճատվել է, մասնավորապես, Եվրոպայում (17 տոկոսով) եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (7 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 332 հազար մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս