6 պատճառ՝ ավելի հաճախ ապուր ուտելու համար
Շատերի համար ապուրը և ընթրիքը հոմանիշներ են: Փոքր հասակից մեզ սովորեցնում են, որ առանց ապուրի հնարավոր չէ ապրել: «Եթե ապուր չուտես, ստամոքսիդ հետ խնդիրներ կառաջանան». հաճախ ասում են մայրիկները և տատիկները, երբ երեխաները հրաժարվում են ընթրիքին ապուր ուտելուց:
Takprosto-ն ներկայացնում է սննդաբանների տեսակետն ապուրի վերաբերյալ և այդ սննդատեսակի օգտակար հատկությունները:
1. Եփվելուց հետո ապուրի մեջ պահպանվում են օգտակար նյութեր, որոնք ոչնչանում են տապակելուց և ջերմային մշակման այլ մեթոդներից: Այնուամենայնիվ, աղցանի մեջ հում բանջարեղենն ավելի օգտակար է:
2. Ապուրն ապահովում է օրգանիզմում անհրաժեշտ հեղուկի հավասարակշռությունը, ինչը կարևոր է նրանց համար, ովքեր սովոր չեն ամբողջ օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել:
3. Ապուրը նպաստում է մարսողական հյութերի արտադրությանը, առանց որոնց սննդի բարձրորակ մարսումը անհնար է:
4. Ապուրների որոշ տեսակներ (օրինակ՝ հավով տնական ապուր) իրենց բաղադրության շնորհիվ դրական ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա:
5. Ապուրները հաճախ բժիշկների կողմից նշանակվում են դիետաների ժամանակ՝ որպես ցածր կալորիականությամբ, բայց հագեցնող սնունդ:
6. Ապուրները մեծ ընտանիք կերակրելու արագ և էժան միջոց են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը