
Գերմանիա-Հայաստան խաղը կկայանա Շտուտգարդում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիա-Հայաստան խաղի անցկացման վայրը հայտնի է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է: 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի: