ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին «La Grange» վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան:
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ 2.5 միլիարդ դրամի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 8 սահմանապահ ուղեկալ։
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեակաան գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Աշոտ Անդրեասյանը։
1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը՝ կորցնելով ամեն ինչ, բախվել աղքատության, գործազրկության, ինտեգրման հետ կապված բազմաթիվ խնդիրների և առերեսվել իրենց իրավունքների համատարած խախտումների։
Այս անգամ այդ մարդիկ «հյուրախաղերով» Ջերմուկում էին, «հեղափոխության պահապաններ» կոչվող խմբակի ներկայացուցիչները, քաղաքի տարբեր վարչական շրջաններից հավաքագրված անձինք, նրանց միացել էին նաև իշխանական մի քանի պատգամավորներ, վարչական շրջանների ղեկավարներ, նրանց տեղակալները, որոնք էլ իրենց հերթին եկել են «շրջիկ» աջակիցների համար որպես «գրուպպա պադդերժկի»։
Ոստիկաններին վազեցնելով տանում են Եղեգնաձորի կենտրոն՝ Փաշինյանի հավաքին մասնակցելու համար:
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն համատեղ ջանքերով կվերականգնեն Լեռնային Ղարաբաղը, հայտնում է ռուսական vz.ru լրատվականը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
168.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոբիլիզացված է եղել ողջ վարչական ռեսուրսը, մասնավորապես՝ մարզի կրթական հաստատությունները:
Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Մեմֆիս Դեպայը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»։
Եմենի հյուսիսում կառավարող շիա հուսի-խռովարարների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի հետ կարգավորման շուրջ Քատարի տարածքում բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
Թավշյա թալան:
Ուշադրություն դարձրեք Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչության բուկլետին: Հայաստանի քարտեզի վրա բացակայում է Սյունիքի մի մասը: Այս մասին գրում է sisumasis տելեգրամ ալիքը:
: Հունիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով:
Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով:
Նիկոլ Փաշինյանը Վայոց ձոր կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ որոշ ընկերություններից տեղեկություններ են ստանում, որ նրանք իրենց աշխատակիցների վրա ճնշում են գործադրում կոնկրետ ուժի ընտրելու համար՝ այս համատեքստում նշելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունը։
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։
2018 թվականից Փաշինյանի կառավարությունն ապականեց երկրի գործարար և ներդրումային միջավայրը, իսկ այժմ անցել է օտարերկրյա նեդրողներին սպառնալիքներ ներկայացնելու գործընթացին։ Փաշինյանը հարձակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և «Գազպրոմ Հայաստան»–ի վրա` ներկայացնելով առարկայազուրկ մեղադրանքներ և սպառնալիքներ, առանց գիտակցելու նման անպատասխանատու հայտարարությունների կործանարար հետևանքները։ Փաշինյանի թիրախում կարող են հայտնվել նաև այլ օտարերկրյա ներդրողներ։
Փաշինյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որի արդյունքում պարզվել է, որ քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են:
Փաշինյանի կողմնակիցը «շպարգալկայով է» պատասխանում լրագրողի հարցերին:
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի շտաբից տեղեկություններ են հայտնել, որ ձեռք է բերվել հատուկ պայմանավորվածություն երեք տեղական դիտորդական առաքելության հետ, որոնց տրամադրվել է աջակցություն մարդկային ռեսուրսի տեսքով հունիսի 20-ին ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում հսկողություն սահմանելու համար։
Փաշինյանն, իրոք, եկավ փոփոխության սպասումների ալիքով՝ արդարության խոստումներով։ Բայց պետք է տարբերակենք փոփոխությունների մասին պոպուլիստական հայտարարությունները և իրական փոփոխությունները։ Ինչպես ասում են, դժոխքի ճանապարհը պատված է բարի մտադրություններով։ Ցավոք, ունենք հենց այդ դեպքը։ Սպեկուլյատիվ հայտարարություններում խեղդվեց պայքարը հանցագործությունների, կոռուպցիայի դեմ։
Պատճառները բազմաթիվ են։ Բանն այն է, որ Փաշինյանին հաջողվեց երկու-երեք տարվա ընթացքում ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլ նաև քանդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և փչացնել հարաբերությունները առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Հզոր հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։ Այդ ֆոնի վրա չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ, չունենալով և չձևավորելով պատկերացում դրա մասին՝ Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց ողջ բանակցային գործընթացը, ինչը բերեց բոլոր նախորդ ձեռքբերումների ոչնչացմանը։
Պետական հիվանդանոցների տնօրեններին. Հարգելի գործընկերներ, այսօր ստացել եմ բազմաթիվ ահազանգեր և շատ հավաստի ինֆորմացիա, որ բոլոր մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին մարզպետարաններից զանգել են և աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել վաղվա նիկոլի հավաքին ապահովել բուժանձնակազմի ներկայությունը: Ձեզ նույնիսկ ասել են, թե հրապարակին հարակից որ տարածքը որ մարզին է հատկացված:
Մեզանից չպետք է վախենան, մեզ պետք է հարգեն. Ռոբերտ Քոչարյան։
ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: