Բաժիններ՝

Apple-ը ընտրել է 2021-ի լավագույն ծրագրերը

Ամեն տարի Apple-ը կազմում է լավագույն ծրագրերի և խաղերի ցուցակ` վեց տարբեր անվանակարգերում:

Փոխազդեցություն

Այս անվանակարգում ընտրվում են ծրագրեր, որոնցում մշակողները կարողացել են իրականացնել հարմար և ինտուիտիվ ինտերֆեյս: Առաջին հաղթողը CARROT Weather հավելվածն էր՝ եզակի դիզայնով և հումորի առատությամբ:

Այս կատեգորիայի լավագույն խաղն ընտրվեց Bird Alone-ը, որն օգտագործում է ժեստեր և շոշափելի արձագանքներ տարբեր խաղերի համար:

Հանրային արդիականություն

Այս անվանակարգում ընտրում են ծրագրեր, որոնք օգնում են մարդկանց լուծել հրատապ խնդիրներ: «Եղիր իմ աչքերը» ծրագիրը ընտրվեց՝ որպես լավագույնը։ Այն օգնում է կույրերին և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց` տեսախցիկի և աշխարհի կամավորների միջոցով ճանաչել օբյեկտները:

Այս կատեգորիայի խաղերի շարքում ընտրվեց Albo-ն` պատմություն մի աղջկա՝ Ալբայի մասին, որը փրկում է վայրի կենդանիներից, քանի որ նրանք որոշել են ոչնչացնել արգելոցը` նոր հյուրանոց կառուցելու համար:

Տեսողական ներկայացում և գրաֆիկա

Այստեղ նշվում են գեղեցիկ ինտերֆեյսով և անսովոր դիզայնով հավելվածները: Լավագույնը բելառուսական ծրագրավորողների Loona ծրագիրն էր, որն օգնում է տրամադրվել քնելուն՝ պարզ մինի խաղերի և երաժշտական ​​էֆեկտների օգնությամբ:

Genshin Impact-ը ընտրվեց՝ որպես ամենագեղեցիկ խաղը` մեծ բաց աշխարհով և մանրամասն գրաֆիկայով:

Նորարարություններ

Օգտագործելով Core ML նեյրոնային ցանցի մոդուլը Apple սարքերում՝ NaadSadhana հավելվածն օգնում է երաժիշտներին հասկանալ վոկալի ընթացքում կատարված սխալները:

Խաղերի շարքում League of Legends: Wild Rift-ը կոչվեց նորարարական, որում մշակողները կարողացան կոկիկ կերպով փոխանցել խաղային համակարգը համակարգչից՝ բջջային սարքերի:

Ուրախություն և զվարճանք

Pok Pok Playroom-ն ընտրվել է՝ որպես լավագույն զվարճանքի հավելվածը երեխաների համար` օգնելու նրանց զարգացնել ստեղծագործականությունն ու փորձեր կատարել:

Փոքրիկ Օրֆեոսը ընտրվեց որպես ամենահետաքրքիր խաղը։ Այն հարթակ է, որը ունի հետաքրքիր պատմվածք և հարմար հսկողություն:

Ներառականություն

Այս կատեգորիայի հաղթողները կարողացան ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք հավասարապես հարմար և օգտակար են տարբեր ծագում ունեցող, տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող և տարբեր լեզուներով խոսող մարդկանց համար: Voice Dream Reader-ն ընտրվեց որպես լավագույնը։ Այն կարող է բարձրաձայն կարդալ տեքստը գրեթե ցանկացած աղբյուրից, ներառյալ՝ PDF ֆայլերը:

HoloVista-ն աջակցում է մատչելիության մի շարք առանձնահատկությունների, ներառյալ կառավարման տարբեր տեսակի շարժումներ, տառատեսակների չափսեր, տեքստի հակադրություն և ձայնային և տեսողական ինտենսիվություններ:

Մրցույթի հաղթողները Apple-ից կստանան անվճար ծրագրակազմ, որը կօգնի զարգացնել իրենց նախագծերը և ստեղծել նոր ծրագրեր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս