![](/banners/BeFunky-design.jpg)
Բավարական աղցան
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/axcan-1.jpg)
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 200 գ
2. Լոլիկ – 150 գ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Սոյայի սոուս – 1 ճ/գ
5. Կանաչի
6. Պինդ պանիր – 70 գ
7. Աշորայի հաց – 2 կտոր
8. Թթվասեր – 2 ճ/գ
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Հացի վրա սխտոր քսել, խորանարդաձև կտրատել և չորացնել չոր թավայում:
2. Հավի փափկամիսը բարակ շերտատել և տապակել՝ խառնելով չոր թավայի մեջ:
3. Պանիրը խորանարդաձև կտրատել: Լոլիկը նույնպես խորանարդաձև կտրատել:
4. Սոուսի համար խառնել թթվասերը և սոյայի սոուսը: Միացնել բոլոր բաղադրիչները, ավելացնել կտրատված կանաչին և աղը: Խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը