Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում
Էտալոնային մակնիշի նավթի գները նախօրյակին արձանագրված աճից հետո գործնականում չեն փոխվում հունիսի 25-ի սակարկությունների ընթանցքում, ընդ որում՝ Brent-ի գինը կայունացել է 2,5 տարվա ընթացքում առավելագույն նշագծում:
Պաշարների կրճատումը եւ պահանջարկի վերականգնման սպասումները գերակշռում են այն մասին նորություններին, որ ՕՊԷԿ+-ի համաձայնագրի մասնակից երկրներն սկսել են քննարկել օգոստոս ամսից արդյունահանման աստիճանական մեծացումը, գրում է Trading Economics-ը:
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում հունիսի 25-ին Երեւանի ժամանակով 09:20-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 75,56 դոլար, ինչը համապատասխանում է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված մակարդակին: Հունիսի 24-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերի գինն աճել է 0,37 դոլարով (0,5 տոկոս), ըստ Dow Jones Market Data-ի տվյալների, հասնելով 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առավելագույն նշագծի: WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարաններում (NYMEX) մեկ բարելի դիմաց հասել է 73,31 դոլարի, ինչը 0,01 դոլարով (0,01 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից:
Նախօրյակին այդ պարտավորագրերի գինն աճել է 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73,3 դոլարի: Ինչպես հաղորդել է Dow Jones-ը, վկայակոչելով աղբյուրների, ՕՊԷԿ+-ի երկրները քննարկում են նավթի արդյունահանման սահմանափակումների մեղմացման հնարավորությունը՝ օգոստոսին ավելացնելով օրական 500 հազար բարելով, թեեւ այդ սցենարը չի դիտարկվում պաշտոնապես: ՕՊԷԿ+-ի երկրները զգուշորեն են վերաբերվում արդյունահանման ավելացմանը, համարելով, որ հումքի պահանջարկի հեռանկարները մնում են անորոշ՝ հաշվի առնելով տարբեր երկրների տնտեսությունների անհավասարաչափ վերականգնումը, նշում են աղբյորները: Կոալիցիայի առանձին երկրներ կցանկանային, որպեսզի ՕՊԷԿ+-ը պահպաներ զգույշ մոտեցումը եւ կայուն մատակարարումներն օգոստոս ամսին:
Ինչպես գրում է Bloomberg-ը, վկայակոչելով պատվիրակությունների աղբյուրների, մեծ մասամբ նրանց անհանգստությունը պայմանավորված է Իրանի շուրջ ստեղծված իրադրությամբ, որը իր միջուկային ծրագրի առիթով մասնակցում է ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ բանակցություններին: Դրանք կարող են հանգեցնել իրանական նավթի արտահանման նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: