Թուրքիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:28-ին, օջախը եղել է 15,51 կիլոմետր խորության վրա:
Ցնցումներ են զգացվել նաև Մուշ, Դիարբեքիր և Մալաթիա նահանգներում:
Այս պահին ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում: