Բաժիններ՝

ԱՀԿ-ն հաղորդել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը կրկնակի վարակիչ է սովորականից

Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, կրկնակի վարակիչ է շտամի սկզբնական տարբերակից, որը հայտնաբերվել է Չինաստանի Ուհանի նահանգում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։

Սվամինաթանի խոսքով, հաշվի առնելով տարածման արագությունը, «դելտա» տարբերակը կարող է կորոնավիրուսի գերակշռող շտամ դառնալ աշխարհում:

Մարտի վերջին Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի՝ կրկնակի մուտացիայի ենթարկված տարատեսակ, որը նաեւ հայտնի է որպես B.1.617: Այդ տարբերակը ավելի վարակիչ է, քան «սովորական» SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել է անցյալ տարվա սկզբին Չինաստանի Ուհանի նահանգում: Մինչ այդ հայտնի էր դարձել կորոնավիրուսի «բրիտանական» եւ «բրազիլական» տարբերակների մասին, որոնք նույնպես «ուհանյան» COVID-19-ից տարբերվում են բարձր վարակելիությամբ: Հունիսի 22-ին կորոնավիրուսի «դելտա» շտամը (B.1.617.2.1) գրանցվել է Հնդկաստանի երեք նահանգներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս