
Բեն Աֆլեքը պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Ջենիֆեր Լոպեսին

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը կրկին միասին են: Զույգն այլևս չի թաքցնում իր զգացմունքները: Եվ ամբողջ աշխարհում լուրեր տարածվեցին, որ նրանք շուտով կամուսնանան: Այս մասին գրում է The Sun-ը:
Նշվում է, որ Աֆլեքը ոչ միայն ցանկանում է հարսանեկան արարողություն կազմակերպել, այլ ծրագրում է Ջենիֆերի հետ ապրել Լոս Անջելեսում գտնվող իր սեփական առանձնատանը:
«Բենը ցանկանում է իրենց սիրուն ևս մեկ հնարավորություն ընձեռել: Նա մտադիր է ամուսնության առաջարկություն անել Ջենիֆերին նրա ծննդյան 52-րդ տարեդարձի օրը»,- կիսվել է ինսայդերը և ավելացրել, որ Լոպեսին դուր է գալիս այն տարածքը, որտեղ ապրում է իր սիրեցյալը: Ավելին, նա անհամբեր սպասում է համատեղ կյանքի սկզբին:
Նշենք, որ նախկին զույգի վերամիավորման մասին հայտնի դարձավ երկու շաբաթ անց, երբ Լոպեսը պաշտոնապես բաժանվեց Ալեքս Ռոդրիգեսից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը