Բաժիններ՝

Առաջիկայում Օլիմպիական խաղերում երկրպագուների ներկայության հարցը կարող է վերանայվել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող հանդիսականները պետք է անպայման լինեն դիմակով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցավայր մտնելուց առաջ նրանք երկու անգամ պետք է չափեն ջերմությունը: Ջերմողներին կարգելվի մտնել համալիր:

Հանդիսականները պետք է մարզադաշտ մտնեն ու վերադառնան առանց ճանապարհից շեղվելու՝ ոչ մի տեղ չմտնելով: Նրանք նաև պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից: Միակ բանը, որով կարելի է արտահայտվել՝ ծափահարություններն են:

Հրահանգներում կան կանոններ հերթերի, վաճառակետերի և զուգարաններ այցելելու մասին՝ մարդկանց բազմությունից խուսափելու համար:

Այցելուների սմարթֆոններում կլինի ծրագիր, որը թույլ կտա արագորեն բացահայտել վարակվածի հավանական շրջանակը:

Կարգելվի մրցումների ընթացքում ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը:

Եթե հուլիսի 12-ից հետո արտակարգ ռեժիմ կամ համավարակի դեմ պայքարի ուժեղացված միջոցառումների ռեժիմ մտցվի, ապա մարզասերների ներկայության հարցը կվերանայվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս