Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմելով Կառավարության անդամներին՝ նշեց, թե ողջամիտ կասկած կա, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փատաթուղթ է պատրաստվում, որի բովանդակության մասին կարող ենք իմանալ միայն ստորագրելուց հետո։
«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք՝ աղետալի ողբերգական հետևանքներով: Արցախի Հանրապետության տարածքի 72%-ը բռնազավթվել է, Ադրբեջանը մտել է Հայաստան: Արցախի 28%-ի վրա հայկական իշխանություն է, իրականում ավելի ստույգ՝ ռուս խաղաղապահների իշխանություն: Սրանք փաստերի արձանագրումներ են»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում իր հարցի նախաբանն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Իսրայելական մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 26-ին վայրէջք է կատարել էր Ռիադում՝ այդպիսով առաջին չվերթը կատարելով Իսրայելից Սաուդյան Արաբիա:
Պուտինի հետ հանդիպումն աննախադե՞պ է անցել. Աննա Մկրտչյանի հարցին Կառավարությունից որևէ մեկը չպատասխանեց:
Կովիդից զոհերի վիճակագրական տվյալները խճճված են, չունենք հստակ թիվ. Թագուհի Թովմասյան:
Կանցնե՞նք հեռավար ուսուցման. ԿԳՄՍ նախարարը չգիտի՝ կապրենք, կտեսնենք:
«Մենք ինչպես 2020թ․ դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ. ի՞նչ ուրիշ հարց կա»․ Փաշինյան
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Շիրակի գործող մարզպետ, Գյումրիի քաղաքապետի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և չի դառնա Գյումրիի քաղաքապետ։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց պարզաբանել մամուլում տարածված այն լուրերի մասին տեղեկությունները, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որ Մոսկվայում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերելու են դեմարկացիային և դելիմիտացիային, ինչպես նաև կոմունիկացիաներին:
Խորհրդարանում երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի օրն է։ Օրենսդիր մարմնում այսօր էլ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովվում էր ուժեղացված ռեժիմով՝ բազմաթիվ անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։ Մինչև նրա ժամանելը ԱԺ, գրեթե բոլոր միջանցքներում տասնյակ անվտանգության աշխատակիցներ էին հայտնվում՝ զննելու, թե ինչ իրավիճակ է, զննեցին նաև նիստերի դահլիճը։ ԱԺ գրեթե բոլոր մուտքերի մոտ կանգնած էր անվտանգության մի քանի աշխատակից։ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճ մտավ ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով, միայն դրանից հետո անվտանգության աշխատակիցների մի մասը լքեց ԱԺ միջանցքները։
«Շաբաթներ առաջ նույն օրը երեք հարցում եմ ուղարկել տարբեր նախարարությունների. երկու նախարարությունները շատ արագ պատասխանեցին, չպատասխանեց միայն ՊՆ-ն: Հիմա ես հարցս բարձրաձայնում եմ ստիպված՝ նոյեմբերի 9-ից արդեն 350 օր է անցել, մեր հերոս զոհված տղաների անուններն այդպես էլ չեն հրապարակվել, նրանց հուղարկավորման վայրերը չեն հրապարակվել. ինչո՞ւ չեք հրապարակում անունները,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ իր և զոհված զինծառայողների մյուս ծնողների անունից պահանջելով հրապարակել ցուցակը,- Եթե Դուք չեք ցանկանում հրապարակել, ցուցակն ուղարկեք ինձ, ես տեղը կգտնեմ հրապարակելու»:
Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավոր է դարձել «Միասնական Ռուսաստանից»՝ ստանալով աշխատանքի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Բատալինայի մանդատը։
Իրանական կողմը հանդես է գալիս Աֆղանստանի վերաբերյալ անվտանգության եւ հետախուզության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջը համագործակցության զարգացման օգտին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Աստանա»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է:
Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի դիմում ստացել է չորս թեկնածուներից:
Ստեփանակերտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ «Արցախ» թաղամասում կառուցված մարզական հրապարակի բացումը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Եվրամիության եւ Աֆրիկայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրման օգտին՝ միգրացիոն խնդրի կարգավորման նպատակով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել էAgence France-Presse-ը (АFP)։
1999 թվականի սեպտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին:
Այսօր հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի օրն է: ԱԺ պատգամավորները կեսօրից հետո ծաղիկներ խոնարհեցին ԱԺ բակում տեղադրված զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Ձեր ասած այդ դատարանները արդար են մնացել այն դատավորների շնորհիվ, որոնք ճնշմանը դիմացել են. Արամ Վարդևանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած միջոցների ծախսման հարցին, հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում ամեն ինչ նորմալ է, սակայն հիմնադրամը դա չի ասել:
Շատ մարդիկ այստեղ չէին լինի, եթե դատական համակարգը չլիներ կայացած. Վլադիմիր Վարդանյանը՝ Վարդևանյանին”
Չինաստանը երբեք չի միանա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ երկխոսությանը, քանի որ նրա զինանոցի չափերն անհամաչափելիորեն պակաս են միջուկային զենքի այն քանակության համեմատությամբ, որն ունեն Մոսկվան եւ Վաշինգտոնը:
Պարո՛ն Վարդևանյան, որ դատավորի անունը լավով եք տալիս, այդ դատավորները սարսափում են. Վլադիմիր Վարդանյան:
Դատավորների մակագրության ավտոմատ համակարգը վերացվեց, երբ կալանավորվեցին Սյունիքի համայնքապետերը. Գեղամ Մանուկյան:
Մարդկանց հարցրեք` Քոչարյանին կալանավորած դատավոր Արմեն Դանիելյանն ի՞նչ ձևի դատավոր է, էնքան բան կլսեք. Արամ Վարդևանյանը՝ Վահագն Ալեքսանյանին:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում թագաժառանք Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անկայունություն ստեղծող և ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 27-ին, ժամը 13։20-ին ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։
Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարելու իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով: