
Անատոլի Կարպովը երրորդ անգամ Պետդումայի պատգամավոր է դարձել

Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավոր է դարձել «Միասնական Ռուսաստանից»՝ ստանալով աշխատանքի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Բատալինայի մանդատը։ Համապատասխան որոշումը Ռուսաստանի ԿԸՀ-ն ընդունել է հոկտեմբերի 27-ի նիստում:
Կարպովն աշխատել է վեցերորդ եւ յոթերորդ գումարման Պետդումայում՝ «Միասնական Ռուսաստան» խմբակցությունում: Բատալինան Պետդումայի պատգամավոր է ընտրվել սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Միասնական Ռուսաստանի» տարածաշրջանային ցուցակով, լիազորությունները վայր է դրել հոկտեմբերին՝ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության առաջին փոխնախարար նշանակվելու կապակցությամբ:
Ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը՝ այլ մակարդակներով ընտրությունների հետ միաժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: