
Արսեն Ջուլֆալակյանի և Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում բացվել է մարզական հրապարակ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ «Արցախ» թաղամասում կառուցված մարզական հրապարակի բացումը:
Արարողությանը մասնակցել է Արցախ Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն, որը կարևորել է նմանատիպ նախաձեռնությունները:
Արսեն Ջուլֆալակյանն իր խոսքում նշել է, որ նմանատիպ ծրագրերը Արցախում շարունակական բնութ են կրելու: «Երբ տեսնում եմ երեխաների փայլող աչքերը, հասկանում եմ, որ գործը ճիշտ է կատարված, թիրախն էլ ճիշտ է ընտրված: Պետք է լինել պինդ, ամուր, ուժեղ և զբաղվել սպորտով»,- ասել է Ջուլֆալակյանը: