Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Նախկինում մեկ անձից գնումներն ամենուր քննադատող Արտակ Մանուկյանը հիմա մեկ անձից գնումներն էլ չի քննադատում։
«Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից է զրկում». Արեգնազ Մանուկյան:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տևական ժամանակ կալանքի տակ պահվող Արմեն Չարչյանի առողջական վիճակին:
«Ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ գնաճ. բոլորը խոսում են գների աճի մասին: Այստեղ ուղղակի պետք է տարբերակում դնել՝ կա գնաճ և կա գների աճ. դրանք տարբեր հասկացություններ են, ու, ցավոք սրտի, անգամ քաղաքական գործիչներից շատերը երբեմն չեն իմանում՝ որի դեպքում հասցեատերն ով է»,- Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Հիշում եմ, որ Փաշինյանը բառացի ասում էր, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը. Արամ Վարդևանյան:
Ձեր սպառնալիքները, հայհոյանքները ռևանշիզմ չանվանես, բա ի՞նչ անվանես. Պապոյանը՝ ընդդիմությանը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ։
Արագածոտնի մարզպետարանը հաստատում է մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի N 23-Ն հրամանը՝ փակ տարածքներում դիմակ կրելու պայմանների մասով։
Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան։
Ընտրակաշառք բաժանած մարդիկ ուրացել են Արցախը. Վահագն Ալեքսանյան:
Ինչի՞ վրա է Կառավարությունը 7 % տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած շաբաթ Վալդայան համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից, և մամուլում հայտնված տարբեր արտահոսքներից հետո, Հայաստանը և Արցախը ապրում են նոր աղետի տագնապալի կանխազգացողությամբ։ Առավել հավանական տարբերակը, որը դրված է շրջանառության մեջ, այն է, որ Հայաստանը, համաձայնվելով Ադրբեջանի հետ սահմանազատման, փաստացի դրանով ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, և այդպիսով, հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից։
Եթե մենք հիմա խորանանք, թե ով, ինչ պետք է ուտի և հետո ինչ անի, շատ հեռու կգնանք. Արթուր Հովհաննիսյան:
Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Արտակ Մանուկյանի հարցը, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բուն թեմայից շեղվելով՝ նախ ցանկություն հայտնեց խոսելու խոսքի արժեքի մասին, բայց կարծես այս թեման էլ սահուն շրջանցելով՝ ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»:
Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան։
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կան պատգամավորներ, որոնք ռևանշիստներ են, որին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարցնելով, թե ինչ է նշանակում՝ ռևանշիստներ: Տեղից արձագանքեց նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դրան հետևեցին իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վաղարշակ Հակոբյանի հանգստության կոչերը:
«Մսի և կարտոլի պատմությունը, եթե հիշում եք, բացարձակ կապ չուներ մեր իշխանության հետ». ՔՊ-ական պատգամավոր։
Պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք են մատուցում հոկտեմբերի 27_ի զոհերի հիշատակին՝ ՈւՂԻՂ:
Արցախի ուրացում չի՞, երբ տեսնում են՝ գեներալները ռակի բիզնես են անում ու ձայն չեն հանում. Վիգեն Խաչատրյան՚
ՀՀ ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածությունը, որն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Եթ Վազգենը լիներ, նման բան չէր լինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով վերջին պատերազմում կրած պարտությանը:
Հարգանքով վերաբերեք ՀՀ այն քաղաքացուն, որ գերադասել է մնալ ՀՀ-ում ու կարտոֆիլ ուտել. Վլադիմիր Վարդանյան։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մասնակցել է ԱՍԵԱՆ-ի (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների ղեկավարիների՝ առցանց ռեժիմով իր գրասենյակից անցկացվող գագաթնաժողովին եւ մասնակիցներին կոչ է արել՝ կոնսոլիդացնել ջանքերը «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման համար:
Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ մասնակցել է Վարանդայում (Ֆիզուլի) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։ Միջոցառումներից հետո նրանք Կովսականում (Զանգելան) առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել համատեղ մամուլի ասուլիսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը:
«Կարծում եմ՝ այս կառավարությունն ամեն ինչ տակնուվրա է արել ոչ միայն՝ տնտեսական, դիվանագիտական, պաշտպանության ոլորտներում, այլև՝ հենց գյուղատնտեսության ոլորտում։ Երբ փակեց գյուղնախարարությունը, արդեն պարզ էր ամեն ինչ։ Կարծում եմ՝ այս կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի։ Դրա համար էլ Գարիկին էլ բերեցին, որ այս իրենց «չնաշխարհիկ» ծրագիրն օգտագործեն»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։
Հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Դուք վերահաստատեցիք մեր սրբացած հողի վրա մեր վաղվա օրը, մեր երեխաների անվտանգ ու ապահով ապագան միասին կերտելու բոլորիս ազնիվ մղումներն ու հաստատակամությունը: