«Գումարը ծախսվել է էլեկտրոնային մեյլի արդիականացման ծրագրի վրա». Արամ Վարդևանյանը՝ հիմնադրամի փողերի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի  հավաքած միջոցների ծախսման հարցին, հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում ամեն ինչ նորմալ է, սակայն հիմնադրամը դա չի ասել:

«Հետաքրքիր է, չէ՞, ստացվում է, որ հիմնադրամն այս նախադասությունը պետք է ասի՝ չի ասում: Նիկոլ Փաշինյանը, որի հրամանով հիմնադրամից փողն ուղարկվել է Կառավարություն և պետբյուջեով ծախսվել է, տեղեկություններ ունեմ, որ այդ գումարը ծախսվել է, ենթադրենք, էլեկտրոնային մեյլի արդիականացման ծրագրի վրա, որ, օրինակ, մեյլն ավելի լավ աշխատի: Սրա՞ համար էին մեր հայրենակիցները գումար ուղարկում սփյուռքից, ի դեպ, դրամահավաքի խորագիրն էր՝ «Արցախի համար»,- շեշտեց  «Հայաստան» խմբակցության անդամը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031