Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12.370.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
Այդ ահաբեկչական գործողությունն ընդհատեց Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ, հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչների կյանքն ու ազգանվեր գործունեությունը և ուղղված էր ոչ միայն անձնապես նրանց դեմ, այլև հարված էր մեր պետության կայունությանն ու հեղինակությանը և նպատակ ուներ փոխելու քաղաքական ուժերի հարաբերությունը:
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 300 143-ի:
«Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին…Թշնամին ինչքան էլ փալաս կախի, միևնույն է Արցախը Հայինն է ու շնչելու է Հայերեն…»:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք, որ անհր
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրու բժշկական կենտրոն հետ համագործակցությամբ, համավարակով պայմանավորված, հոկտեմբերի 31-ին Գյումրիում հայտարարվում է պատվաստումների օր:
Հայաստանն ու Արցախն այսօր զոհ են դառնում իրենց հարուստների կոնֆորմիստական անտարբերությանը, աղքատների ստամոքսային տգիտությանը, բյուջեից աշխատավարձ ստացողների ծպտյալ հնազանդությանն ու սրտացավների տոտալ անկազմակերպվածությանը։
Իրաքի Դիյալայի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում երկու երկրի պաշտպանության նախարարներ Հուսուլի Աքարը և Զաքիր Հասանովը հանդիպում են անցկացրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կովսականում:
ԱԺ-ում իշխանազավթների ներկայացուցիչները չքվեարկելով Արցախի հարցերով հանձնաժողովի համար, Արցախը մերժելուց հետո, այսօր մերժեցին նաև Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ չքվեարկելով ՀՀ և ԱՀ շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարությանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդ դրամի ծախսը կքննի 11 հոգանոց քննիչ հանձնաժողովը:
Խորհրդարանն այսօր հաստատեց ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամ ունենալու հարցը:
Այսօր ի թիվս այլ նախագծերի՝ ԱԺ-ում քվեարկության դրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը:
«Հայաստան» հիմնադրամը նախկինում ատկատների խողովակ է հանդիսացել. Նազելի Բաղդասարյան:
Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը, ապա անցան նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությանը:
Սոցիալական մեդիայում երեկ ակտիվորեն քննարկվում էին նախագահական նստավայրում կայացած ընդունելության կադրերը, որտեղ մասնակիցներն առանց դիմակների էին: ArmLur.am-ն այս հարցով դիմել էր նախագահականի լրատվականին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից Նոր Երզնկա համայնքում իրականացվելու է շչակի ձայնածածկույթի ստուգում, որի ընթացքում գործարկվելու է համայնքում տեղադրված շչակը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունն առաջադրվելու է Վայքի, Վարդենիսի, Արթիկի, Ապարանի, Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում․ մեզ հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, այսպիսով, ամերիկյան մեքենաշինական հսկան դարձել է 5-րդ ընկերությունը, որը հասել է նման ցուցանիշի:
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում երեխաները կազմում են 15 տոկոս: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հանդես գալով ճեպազրույցում:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաև կոտրվել են շենքի պատուհանների ապակիները:
Չինաստանի առնվազն հինգ նահանգում COVID-19-ի դեմ կսկսեն պատվաստել 3-ից 11 տարեկան երեխաներին: Այս մասին տեղեկացնում է «Interfax»-ը՝ հղում կատարելով «Associated Press»-ին: Այդ նահանգների, քաղաքների տեղական մարմինները սկսել են նախազգուշացնել բնակիչներին, որ շուտով պատվաստումը պարտադիր է դառնալու նշված տարիքային խմբի երեխաների համար:
Հնդկաստանում բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են 12,4 հազար COVID-19-ով հիվանդացած. դա ամենափոքր աճն է 238 օրվա ընթացքում կամ մարտից ի վեր ընկած ժամանակաշրջանում։
Հացը խորանարդաձև կտրատել: Վրան օրեգանո շաղ տալ և 15-20 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Թողնել, մինչև ոսկեգունելը: Չորահացը հանել ջեռոցից, վրան սխորի փոշի և աղ ցանել: Դնել մի կողմ: